Իշխանությունը պահելու նոր սցենարը. Հրայր Կամենդատյան
ՔաղաքականությունՀրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հետաքրքիր շրջադարձ։ Երբ խաբեբան անոնս է կատարում իր հնարավոր պաշտոնավարման ավարտի մասին, հիշատակում է վարչապետի պաշտոնը։ Բայց նոր սահմանադրության մեջ արհեստական ուժեղացվում է ազգային ժողովի դերը, որի ղեկավարին է անցնում սուպերվարչապետության կոստյումը։ Խաբեբան դա է հիմա կազմակերպում։ Իր համար Ռուբեն Ռուբինյանը ամեն ինչի պատրաստ թերուս է, որը հանգիստ կզիջի իր պաշտոնն ու աթոռը։ Սա պետք է պատմել ժողովրդին և մարդամեկից պահանջել հստակ հավաստիացում, որ ԱԺ նախագահի պաշտոնի հավակնություն ևս չունի։ Քանի խառն է, թող դա էլ խոստանա։Մեկ է, չի հաջողելու։