Լրահոս
Կարևոր

Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաները

Digitec-ի շրջանակում կայացել է «Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ էկրանից այն կողմ՝ Team Studios-ի հետ» խորագրով շնորհանդեսը։ Միջոցառման ընթացքում Team Group-ը ներկայացրել է Team TV-ի զարգացման նոր հնարավորությունները, Team Studios-ի արտադրական կարողություններն ու արհեստական բանականության կիրառմամբ ստեղծվող անիմացիոն նախագծերը։

Շնորհանդեսին մասնակցել են Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը, Team Studios-ի գլխավոր պրոդյուսեր և ռեժիսոր Հայկ Կբեյանը և AI կոնտենտի պրոդյուսեր Սեդրակ Մկրտչյանը։

Ներկայացնելով Team Group-ի զարգացման ռազմավարությունը՝ Տիգրան Ֆրանգյանն ընդգծել է, որ խումբը, հեռահաղորդակցությունից սկսելով, այսօր միավորում է ավելի քան 20 ընկերություն՝ գործունեություն ծավալելով տարբեր ոլորտներում։ Դրանցից մեկը կինոարտադրությունն է, որը խմբի զարգացման առաջնահերթություններից է։

«Մեր նպատակը Հայաստանի համար կարևոր ոլորտներում ներդրումներ անելն ու տեխնոլոգիաների միջոցով դրանց զարգացմանը նոր թափ հաղորդելն է։ Team TV-ի դեպքում էլ հասկանում ենք, որ հաջողության հիմքում ոչ միայն հարթակի հասանելիությունն է, այլև որակյալ բովանդակությունը։ Այդ պատճառով ստեղծել ենք Team Studios-ը, որը հնարավորություն է տալիս զարգացնելու սեփական արտադրությունն ու հայկական պատմությունները հասցնելու հանդիսատեսին»,– նշում է Տիգրան Ֆրանգյանը։

2025 թվականից գործող Team Studios-ը ստեղծում է գեղարվեստական ֆիլմեր, կարճ սերիալներ և մուլտֆիլմեր՝ գաղափարի ու սցենարի մշակումից մինչև նկարահանում և հետարտադրություն։ Ստուդիան աշխատում է միջազգային կինոարտադրության մեջ կիրառվող առաջատար տեխնիկայով, իսկ իր հնարավորությունները հասանելի է դարձնում նաև գործընկեր կինոգործիչներին։

«Մեր նպատակն է հայկական պատմությունները պատմել ժամանակակից կինոյի լեզվով՝ այնպիսի որակով, որ դրանք մրցունակ լինեն նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Կարևորում ենք ոչ միայն սեփական նախագծերի իրականացումը, այլև համագործակցությունը հայ կինոգործիչների հետ՝ նպաստելով ոլորտում նոր որակի և հնարավորությունների ձևավորմանը»,– նշում է Team Studios-ի գլխավոր պրոդյուսեր և ռեժիսոր Հայկ Կբեյանը։

Շնորհանդեսի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև անիմացիայի ստեղծման գործընթացում արհեստական բանականության կիրառմանը։ Խոսելով ԱԲ գործիքների օգտագործման մասին՝ Սեդրակ Մկրտչյանն ընդգծել է, որ տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են ստեղծում, սակայն որակյալ անիմացիայի հիմքում շարունակում են մնալ մարդկային ստեղծագործական միտքն ու մասնագիտական աշխատանքը։

«ԱԲ-ի կիրառմամբ անիմացիա ստեղծելը մեկ հրահանգով պատրաստի արդյունք ստանալ չէ։ Դա երկար ու բազմափուլ գործընթաց է՝ կերպարների մշակումից և շարժումների մշակման փորձարկումներից մինչև դրվագների համադրում ու վերջնական արդյունքի ստացում։ Տեխնոլոգիաները կարող են արագացնել որոշ փուլեր, բայց պատմություն ստեղծելու, այն ճիշտ ներկայացնելու և որակ ապահովելու պատասխանատվությունը շարունակում է մնալ ստեղծագործական թիմի վրա»,– նշում  է AI կոնտենտի պրոդյուսեր Սեդրակ Մկրտչյանը։

Team Studios-ի նախագծերով Team Group-ը նպատակ ունի զարգացնելու հայկական կինոարտադրության և անիմացիայի հնարավորությունները՝ համադրելով ստեղծագործական ներուժն ու ժամանակակից տեխնոլոգիաները։

Team TV-ի առաջիկա սպասված պրեմիերաներից է լինելու «Գիշատիչների խնջույք» բազմասերիալանոց հոգեբանական դրաման Մկրտիչ Արզումանյանի, Սոս Ջանիբեկյանի, Էմմա Մանուկյանի և հայտնի այլ դերասանների մասնակցությամբ։

 

Անիմացիան ԱԲ դարաշրջանում․ Team Studios-ը ներկայացրել է ֆիլմարտադրության նոր մոտեցումներն ու TeamTV-ի առաջիկա պրեմիերաներըՁեր երեխաները ստրուկ են ապրելու այս երկրում, եթե կողմ քվեարկեք այս սահմանադրությանը. Ավետիք ՉալաբյանՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն էԻնչո՞ւ ենք այդքան շտապում երեխաներին մեծացնել․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում ուսուցչի միջին աշխատավարձը բավական ցածր է. Ատոմ ՄխիթարյանԱլիևի թրի տակով Փաշինյանի պես չե՛նք անցնելու․ մեր սերունդներին ալիևյան սահմանադրություն չե՛նք ժառանգելու. Անդրանիկ ԳևորգյանՍիրելի՛ ժողովուրդ, նոր Սահմանադրությունը դու չես գրել, այն թելադրվել է Ալիևի կողմից. Մենուա ՍողոմոնյանՉենք կարող գործել մեր մանդատից դուրս. մեր ընտրողը, չտալով ՔՊ-ին 50+1, մեզ լիազորել է կասեցնել Ալիևյան Սահմանադրությունը. Մարիաննա Ղահրամանյան«Ալիևը մեր փոխարեն որոշում չի կայացնելու․ Հայաստանին պետք չէ նախապայմաններով պարտադրվող Սահմանադրություն». տեսանյութUcom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ով«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էՍահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա ՂահրամանյանՍահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. Կամենդատյան«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՄիխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն ՄանվելյանԴադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըԱլիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միությունԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացումԿապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան ՋհանյանԸնդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա Սողոմոնյան