ԱՀԿ մասնագետների առաջին եզրակացությունը կորոնավիրուսի աղբյուրի վերաբերյալ
Ապրելակերպ
Կորոնավիրուսի նոր տեսակը կարող էր տարածվել Չինաստանում կենդանիների առևտրի պատճառով: Ըստ Bloomberg-ի, գիտնականների նման եզրակացությունները տեղ են գտել զեկույցում, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները պատրաստում են կորոնավիրուսի հայտնվելու ենթադրյալ վայր՝ չինական Ուհան քաղաք այցելելուց հետո:
Նշվում է, որ զեկույցը կհրապարակվի առաջիկայում, բայց վերջնական եզրակացությունները դրանում չեն ներկայացվի: Մասնավորապես, այնտեղ կներկայացվի տարբերակ, համաձայն որի՝ նոր կորոնավիրուսը կարող է ծագմամբ նման լինել սուր շնչառական համախտանիշի (SARS) աղբյուրին: Կխոսվի նաև Ուհանում կենդանիների վաճառքով զբաղվող շուկայի մասին, որտեղ կենդանիները կարող էին չղջիկներից վարակվել նոր կորոնավիրուսով և փոխանցել այն մարդկանց: