ԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքները
ՔաղաքականությունՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 27-ին մասնակցել է Հայաստանում Ամերիկայի Առևտրի պալատի (ԱԱՊՀ) տարեկան ընդհանուր ժողովին։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական առաջնահերթությունները, կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջիկա անելիքները։
Այնուհետև Գևորգ Պապոյանը պատասխանել է ներկաների հարցերին, ծավալվել է մտքերի փոխանակություն՝ Հայաստանի տնտեսական օրակարգի և գործարար համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող թեմաների շուրջ։
Հարցերին պատասխանել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը։
Ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև TRIPP՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի գործնական փուլի մեկնարկին։ Ներկայացվել են նաև ԱԱՊՀ կողմից իրականացված վերջին ծրագրերն ու նոր նախաձեռնությունները։
Հետևեք մեզ՝ այստեղ