Մի օր քնելուց առաջ ամուսինը ասում է կնոջը. «Վերցրու այն, ինչ քեզ համար ամենակարևորն է և հեռացիր». առավոտյան արթնանում է և կնոջ արարքից շոկի ենթարկվում
Ապրելակերպ
Միասին ապրում էին կին ու ամուսին, միմյանց շատ էին սիրում: Մի օր նրանք լուրջ վիճում են, և ամուսինն ասում է.
— Երկար տարիների ընթացքում մենք շատ բան ենք ձեռք բերել, ունենք տուն և բազմաթիվ թանկարժեք իրեր: Դու ունես ընդամենը մի գիշեր, որ տնից վերցնես այն ամենը, ինչը քեզ համար կարևոր է, և գնաս ծնողներիդ տուն:
Ամուսինը պառկում է քնելու, իսկ կինը մնում արթուն:
Անցնում է գիշերը, առավոտյան տղամարդն արթնանում է, նայում շուրջը և հայտնաբերում, որ ինքը ինչ-որ օտար տան մեջ է հայտնվել, իսկ կողքին նստած է կինը և ուշադիր իրեն նայում:Ամուսինը նստում է և զարմացած հարցնում:
— Ի՞նչ եմ անում այստեղ:
Կինն էլ պատասխանում է.
— Դու ասացիր, որ տնից վերցնեմ այն, ինչ ինձ համար կարևոր է: Դե, ես էլ քեզ եմ վերցրել:
Ամուսինը հասկացավ, որ սխալ է եղել և կնոջ հանդեպ անարդար վարվել, գրկեց կնոջը, և նրանք միասին գնացին տուն:
Ավելին....