Չեռնոբիլի ատոմակայանի մեռյալ գոտում սկսել են անհետանալ ճնճղուկները
Ապրելակերպ
Չեռնոբիլի մեռյալ գոտում, ինչպես Ուկրաինայի բոլոր քաղաքներում, ճնճղուկներն աստիճանաբար վերանում են: Այս մասին հայտարարել է մեռյալ գոտու վարչակազմը:
«Անցած տարի, երբ Չեռնոբիլի արգելոցի գիտնականները պահպանվող տարածքում կատարել են թռչունների հաշվարկ, ճնճղուկները նույնիսկ ընդգրկված չեն եղել ամենատարածվածների հնգյակում»,-նշել են արգելոցի աշխատակիցները։
Նշվում է նաև, որ թռչուններին դեռ չի սպառնում լիակատար ոչնչացումը, բայց նրանք կարող են հայտնվել ռիսկի գոտում: Չնայած իր լայն տարածմանը, ճնճղուկները, ինչպես և այլ կենդանիներ, ենթարկվում են ագրեսիայի մարդկանց կողմից և շրջակա միջավայրի աղտոտման հետևանքների:
Ավելին․․․