Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ
ՍպորտԱրմեն Սանամանը կգլխավորի ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Այդ պաշտոնում 55-ամյա մասնագետը կփոխարինի Մանուկ Սարգսյանին: Հաշվի առնելով ղազախական «Ատիրաու» ակումբում զբաղվածությունը և անհամատեղելիությունն ազգային հավաքականում աշխատանքի հետ՝ Մանուկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել Մանուկ Սարգսյանին կատարած բեղմնավոր աշխատանքի համար և մաղթում նորանոր հաջողություններ մարզչական կարիերայի ընթացքում:
Արմեն Սանամյանն աշխատել է հայկական մի շարք ակումբներում: Նրա նախորդ աշխատատեղը Հայաստանի Մ-19 հավաքականն էր, որտեղ նա կատարում էր գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանի օգնականի պարտականությունները: