Լրահոս
Կարևոր


Սկանդալային զրույցի ձայնագրություն է հրապարակվել. շոշափվում է նաև Աննա Հակոբյանի անունը /տեսանյութ/

Հասարակություն

168.am-ն իր էլեկտրոնային հասցեին ստացել է ֆեյսբուքյան մի  օգտատիրոջ ձայնային հաղորդագրություն, որով վերջինս տեղեկացնում է, որ մեզ է ուղարկում իր ու Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ձայնային հաղորդագրություններով շփման ձայնագրությունները կապիտուլյացիայի ստորագրումից 11 օր անց՝ նոյեմբերի 21-ին:

««Ձեզ եմ ուղարկում Տարոն Չախոյանի հետ իմ մեսինջերով ձայնային խոսակցությունը դեռ նոյեմբեր ամսվա: Թույլ եմ տալիս հանրայնացնել, որպեսզի հայ ազգը ճանաչի պետական պաշտոն զբաղեցնող ոմն միաբջիջ երևույթի՝ հանձինս Տարոն Չախոյանի: Հարցերն ուղղել եմ ես իրեն ձայնային մեսիջով, և պատասխանը տեսնում եք, լսում եք իրենից:  Կանխավ շնորհակալ եմ: Աստված օգնի հային և Հայաստանը»,- մասնավորապես 168.am-ին ուղարկած իր նամակում գրել է Էմի անունով մեր ընթերցողը:

Ստորև հրապարակում ենք այդ ձայնագրության տառացի սղագրությունը և ձայնագրությունն ամբողջությամբ: Հիշեցնում ենք, որ զրույցը տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերի 21-ին:

Էմի – Ուրեմն նպատակահարմար գտա ավելի ձայնայինով ուղարկեմ՝ էդքան գրելու փոխարեն: Ուրեմն հարցս էսպիսինն ա, ու կխնդրեի էս հարցս փոխանցեիք Ձեր գերագույն գլխավոր, էդտեղ բազմակետ կդնեմ՝ բացասական իմաստով: Առաջինը, որ իրա էդ տիկին կոչվածը գտնվում էր գեներալների սենյակում մարտական գործողությունների էդ թեժ պահերին, և այլն, և այլն, կոնկրետ դրան ա վերաբերվում:Ի՞նչ հիմքով էր տիկինը գտնվում հույժ գաղտնի, շեշտում եմ՝ հույժ գաղտնի ինֆորմացիայի ու ընդհանրապես ռազմական իրավիճակի հետ կապված որևէ քննարկում կամ որևէ ժողով, որևէ նման տեսակի հանդիպման, ներկա՝ մարդ որպես: Ի՞նչ հիմքով էր ինքը գտնվում: Եթե իրավունք ուներ լինելու նման հույժ գաղտնի ժողովի, ի՞նչ գաղտնիության թույլտվություն ուներ, կոնկրետ, գաղտնիության «դոպուսկ» ունե՞ր, թե՞ չուներ: Եթե ուներ, ո՞ր կարգը ուներ՝ առաջին, երկրորդ, թե՞ երրորդ: Եթե ուներ, ի՞նչ պաշտոն էր զբաղացնում, որ դրանցից որևէ մեկը ուներ: Եթե ուներ երրորդ կարգ, իրավունք չուներ գտնվելու էդ սենյակում: Եթե ուներ երկրորդ կարգ, էլի իրավունք չուներ գտնվեր էդ սենյակում: Եթե ուներ առաջին կարգ, ի՞նչ պաշտոն էր զբաղացնում: Այ էս հարցերը տվեք, ես վստահ եմ՝ նույնիսկ Ձեր գլխավոր գերագույն… չի էլ մտածել դրա մասին: Իսկ եթե ընդհանրապես չուներ ոչ մի դոպուսկ, գաղտնիության հետ կապված դոստուպ՝ նման ինֆորմացիայի, փաստաթղթերի, ուրեմն Ձեր գլխավոր էդ գերագույն անբարոյականին՝ առաջինը՝ ռազմական տրիբունալ, դատել: Այ հենց սրա համար պետք ա քրեական գործ հարուցեր Ձեր Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ Դուք զբաղված եք երկիրը «բարդակ» շինելով:

 

 

Ավելին․․․․

«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա