Լրահոս
Կարևոր


2018 թվականի իշխանազավթումից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գործնականորեն վերացավ հակաթուրքական դիսկուրսը․ Աշոտյան

Հասարակություն

 

Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլը Թուրքիային Արցախ եւ Հայաստան է բերել միտումնավոր եւ մինչեւ պատերազմ։

Ներկայիս թրքամետ էքստազը դավադիր պատերազմի հաջորդ արարն է։

2018 թվականի իշխանազավթումից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գործնականորեն վերացավ հակաթուրքական դիսկուրսը։

Անհայրենիք հրոսակախումբը դիվանագիտական խողովակները սկսեց լցնել սեփական «թավշյա» գարշահոտ աղբով, միտումնավոր զրոյացնելով ազգային օրակարգը, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրի միջոցով Թուրքիայի վրա շարունական ճնշումների գործադրումը։

Ահա ընդամենը մի քանի փաստ.

Արցախյան երկրորդ պատերազմից, որում թուրքական ուղղակի եւ անուղղակի ներգրավման փաստերը այլեւս միջազգային հանրության սեփականությունն են, ընդամենը մեկ տարի առաջ, 2019 թվականի սեպտեմբերին 25-ին, Հայաստանի կառավարության ղեկավարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում միտումնավոր չի անդրադարձել Հայոց ցեղասպանության խնդրին։

2019 թվականի ապրիլի 11-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ լիագումար նիստին՝ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն էր, որ ԵԽԽՎ բարձր ամբիոնից չխոսեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման մասին։ Փաշինյանը ոչ հիմնական ելույթում, ոչ հարևանների մասին հարցին պատասխանելիս ընդհանրապես չխոսեց ցեղասպանության մասին։

Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի թեման հիմնականում բացակայում էր նաեւ ԱԺ նախագահի, ԱԽ քարտուղարի միջազգային այցերի օրակարգից։

 

ԱԳ արդեն նախկին նախարարի ներքին հանձնարարականով մեր դեսպանատներին տրված առաջնահերթություններում առաջին տեղում եղել է «թավշյայի» գովազդը, երկրորդ տեղում՝ ներքաղաքական զարցագումները(ՍԴ, ՀՀԿ, Քոչարյան, Սահմանադրություն եւ այլն), նոր հետո՝ Արցախը, իսկ վերջին տեղում՝ ցեղասպանությունը, անգամ օտարերկրյա ներդրումների եւ բիզնես հարցերից հետո!

Սրանց օրոք անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների եւ միջազգային կառույցների հայաստանյան դեսպանները սկսել էին չօգտագործել այդ եզրույթը, առանց մեր ԱԳՆ-ի կողմից որեւէ լուրջ նախազգուշացման կամ հետեւանքի (հիշեք ԵՄ դեսպանի, ում 2020 թվականին հայ ժողովրդին ուղղված ցավակցական խոսքում այդ իրադարձությունները կոչվում էին ոչ թե «Հայոց ցեղասպանություն», այլ՝ «Մեծ եղեռն»):

Հայաստանի վարչապետի 2019 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված պաշտոնական ուղերձում չէր հիշատակվել նաեւ ցեղասպանության կազմակերպիչը՝ Օսմանյան կայսրությունը։ Թեպետ ճիշտ կլիներ նաեւ դատապարտել Թուրքիայի՝ առ այսօր շարունակվող ժխտողականությունը եւ այդ կերպ՝ մեղսակից լինելու հանգամանքը։

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ՀՀ ԱԺ-ն այդպես էլ որեւէ լուրջ աշխատանք արտերկրում չտարավ։ ԱԺ խմբակցություններով անգամ մի հատ հայտարարություն չընդունեցին, չթարգմանեցին և չուղարկեցին դուրս:

Արդեն 2020 թվականի ամռանը ՀՀ ԱԳՆ-ի՝ Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման մասին արձագանքը հերթական խորը հիասթափությունն էր։ Այն չէր պարունակում Հայոց ցեղասպանության եւ հայերի հանդեպ մշակութային ցեղասպանության քաղաքականության մասին որեւէ հիշատակում։

Սրանք ընդամենը մի շարք տեսանելի եւ հանրային սեփականություն դարձած փաստեր են։ Իսկ ի՞նչ է կատարվել կուլուարներում, դեռ կպարզվի»։

 
 
Ավելին․․․
Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը քարոզարշավիցԻրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը. Փեզեշքիան Իսրայելը ապրիլի 8-ից ի վեր Լիբանանում hարվածել է Հեզբnլլահի 1,100 թիրախի Չե՛նք կարող երրորդ անգամ նույն կործանարար սխալը կրկնել․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի կոչը Փաշինյանի աջակիցներին․ «Միացե՛ք փոփոխությանը»Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիների հետ մասնակցում է միասնական քայլերթիԳիտեի՞ք, որ Ուժեղ Հայաստանը մասնակցելու է ընտրություններին. հարցում Ապարանում Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. Հարցում Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը ՇենգավիթումԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է. հարցում Մասիսում Նոյեմբերյանում ջերմ դիմավորում են Նարեկ ԿարապետյանինՈՒժեղ Հայաստանի ՈՒժեղ Նոյեմբերյան. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՆերքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումԷլ ցանցերի զավթեցին Կարապետյանից, որ ի՞նչ անեն. Հարցում Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասին Փաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից Սա պարզապես քաղաքական ընտրություն չէ․ սա Հայաստանի գոյության հանրաքվեն է․ Արմեն ՄանվելյանՄեր երեխաները մեծանալու են ուժեղ Հայաստանում. Ուժեղ ՀայաստանՀատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին. տեսանյութUcom-ը և Արևորդին շարունակում են համատեղ նախաձեռնությունները՝ հանուն կանաչ ապագայի Ֆասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է Քարոզարշավ օր 4-րդ. ՈՒժեղ Զորական. փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՈ՞նց է նախարարը խոսում երեխաների իրավունքներից այն դեպքում, երբ մանկապղծnւթյան դեպք էր կոծկվում. Էդմոն ՄարուքյանԲագրատաշենը փոփոխություն է ուզում. Ուժեղ ՀայաստանՄշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենդների․ Նաիրի Սարգսյան Արևային էներգիան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և միջուկային էներգիան ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստանը» զորեղ Զորականում էՏիկին նախարար, ո՞նց կարելի է պետական բյուջեում տուգանք պլանավորել. Մարուքյան Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց Տավուշի մարզի Զորական գյուղում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավըԱնտարբերությունը թուլություն է, իսկ Ուժեղ Հայաստանը՝ բոլորիս հպարտությունն ու ապավենը. Նարեկ Կարապետյան5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանք են դնում․ «Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավը սկսեց ԴԱՀԿ-ի մոտից Մանկապղծության դեպք կար, որը կոծկվում էր. Մարուքյանի եւ Գալյանի բանավեճը Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ ՍավգուլյանՈրքան շատ պրոֆեսիոնալ գործարարներ ունենա ազգը, այնքան ավելի հարուստ կլինի․ Կարապետյան Հանուն մեր երեխաների ապագայի. հանուն Հայաստանի. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ ՀայաստանՔարոզարշավի երկրորդ կանգառը անառիկ ու խիզախ Կապանում, որը մեզ դիմավորեց մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ. Ա. ՉալաբյանՄենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր ԱվետիսյանՆիկոլի վերարտադրվելու պարագայում լինելու են բաներ, որոնց համառորեն չենք ուզում հավատալ. Մենուա ՍողոմանյանԿունենանք մատչելի դեղորայք, 0% հարկ փոքր բիզնեսին, ծայրահեղ աղքատության վերացում․ Մենուա ՍողոմոնյանՇուրջ 40% աղքատություն ունեցող գյուղեր գնա, բայց մենակ. Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Ուժեղ Հայաստան»-ի ուժեղ ելույթները Եղեգնաձորում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ» Քաղաքական գործիչներից զատ և ավելի պրոդուկտիվ աշխարհը փոխում են գործարարները. Նարեկ Կարապետյան «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»