Լրահոս
Կարևոր


Փաշինյանը և իր թիմն այսօր ոչնչացնում են մեր ինքնապահպանման բնազդը. Արմեն Գևորգյան

Հասարակություն

 

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում երկրում ստեղծված իրավիճակին: Արեմն Գևորգյանը նշում է, որ այսօր մենք ոմանց համար գայլի ու գառան կարգավիճակում ենք, ոմանց համար՝ սեփական ոհմակի վիրավոր անդամի, որին ոհմակը դեռ չի որոշել՝ տա՞լ շնագայլերին հոշոտման, թե՞ ոչ։ Ըստ նրա՝ ինքներս պետք է անենք ամեն ինչ՝ ավելի արժանապատիվ վիճակում լինելու համար. պետք է գործի ինքնապահպանման բնազդը, սակայն այսօր Փաշինյանը և իր թիմը. ոչնչացնում են այդ բնազդը։ Հոդվածը՝ ստորև.

Ի՞նչ է մեզնից ակնկալում թյուրքական կոալիցիան՝ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի գլխավորությամբ, ի՞նչ գլոբալ աշխարհքաղաքական բացահայտ և ստվերային շահեր են առաջ տարվում։

  1. Ըստ էության՝ հրաժարում Արցախի ժողովրդի ինքնորոշման գաղափարից և համակերպում, որ նման թեմա այլևս գոյություն չունի։
  2. Թյուրքական պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության նոր ուղիների ձևավորում՝ Զանգեզուրի միջով, իսկ հեռանկարում՝ ընդհանրապես Զանգեզուրի բռնակցում Ադրբեջանին։
  3. Հրաժարում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից և ցանկացած տիպի պահանջատիրության թեմայի փակում։
  4. Մեծամորի ատոմակայանի փակում։
  5. Վերահսկողություն Հայաստանի հիմնական ջրային ռեսուրսների և հանքավայրերի նկատմամբ։
  6. Թուրքական կապիտալի համար դեպի Հայաստան տնտեսական էքսպանսիայի բարենպաստ պայմանների ստեղծում։ Նպատակը՝ Հայաստանի լիակատար տնտեսական կախվածության հաստատումը, այդ թվում՝ Հայաստանի արտաքին պարտքի կառուցվածքում անտեսանելի մասնակցությամբ։
  7. ՀՀ զինված ուժերի նկատելի դեֆորմացիա և մարտունակության էական սահմանափակում։
  8. Հայաստանի ռուսական ռազմաբազայի փակում և Ռուսաստանի հեռացում տարածաշրջանից։

Գլոբալ առումով դա կհանգեցնի

  1. Թուրքիայի դիրքավորում՝ որպես Կովկասում հիմնական խաղացողի («նայող»), որը սահմանում և թելադրում է խաղի հիմնական կանոնները և, ամենայն հավանականությամբ միջազգային գործող պայմանագրերի վերանայում։ Ընդ որում, Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, ակնհայտորեն առաջ է տանելու հյուսիսատլանտյան կոալիցիայի՝ իր գործընկերների շահերը։
  2. «Հայկական հարցի» լուծում. հայկական գործոնի չեզոքացում՝ որպես թյուրքական գլոբալ ինտեգրացիայի խոչընդոտ հանդիսացող հիմնական գործոնի։
  3. Հայաստանի և հայկականության վերափոխում՝ առանցքային աշխարհաքաղաքական խաղացողից ոչ նշանակալից տարածաշրջանային գործոնի։
  4. Որպես հետևանք՝ տարածաշրջանում Ռուսաստանի դերի և ազդեցության էական չեզոքացման, բոլոր ռազմաքաղաքական և տնտեսական ինտեգրացիոն նախագծերի կազմալուծում՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ։ Ուղիղ հետևանք կարող է դառնալ Ռուսաստանի համար նոր խնդիրների առաջացումը Մերձավոր Արևելքում և Միջին Ասիայում։
  5. Տարածաշրջանում հիմնական խաղացողների փոփոխության և իրերի նոր դասավորության հետևանքով՝ տարածաշրջանում էական լարվածության և անկայունության մեծացում, մասնավորապես՝ Արևմուտքի և Իսրայելի նկրտումներով նվազեցնել Իրանի հնարավորություններն ու ռեսուրսները ։

Չկա նման հարցադրում՝ ով ում ինչպես է ընկալում՝ թշնամի՞, թե՞ բարեկամ։ Կա իրավիճակ՝ ով ինչ հետաքրքրություններ և ծրագրեր ունի տարածաշրջանում և քեզ ինչ դերակատարում է վերապահում այդ գործում։ Այսօր մենք ոմանց համար գայլի ու գառան կարգավիճակում ենք, ոմանց համար՝ սեփական ոհմակի վիրավոր անդամի, որին ոհմակը դեռ չի որոշել՝ տա՞լ շնագայլերին հոշոտման, թե՞ ոչ։ Մենք ինքներս պետք է անենք ամեն ինչ՝ ավելի արժանապատիվ վիճակում լինելու համար. պետք է գործի ինքնապահպանման բնազդը։

 

Ի՞նչ են անում այսօր Փաշինյանը և իր թիմը. ոչնչացնում են այդ բնազդը։ Հարց է, թե ո՞վ է այս իրավիճակում ավելի մեծ թշնամի՝ հարևաննե՞րը, որոնց հետ պետք է տարվի արժանապատիվ և տղամարդավայել երկխոսություն, թե՞ իշխանությունները, որոնք պատրաստում են սեփական ժողովրդին գայլի առաջ գառի դերակատարմանը։


Ավելին․․․

Գերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք Չալաբյան