Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք
Ապրելակերպ
Արցախում մարտի 15-ին կատարված 51 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
«Կորոնավիրուսային հիվանդությամբ մարտի 16-ի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3 755 քաղաքացու հետազոտություն, որից 528-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,- հայտնում են գերատեսչությունից՝ հորդորելով հետևել առողջապահական ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Ավելին․․․