Բացահայտվել են կորոնավիրուսի նոր ախտանիշներ. ինչ է ախտորոշվել երիտասարդների մոտ
ԱպրելակերպԳիտնականները հայտնաբերել են նոր ախտանիշ, որը կապված է կորոնավիրուսի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների հետ: Համապատասխան ուսումնասիրությունը տպագրվել է Gastroenterology ամսագրում:
Լիվերպուլի համալսարանի մասնագետները հայտնաբերել են COVID-19 ունեցող հիվանդների մի խումբ, որոնց թվում հիմնականում երիտասարդներ էին, ովքեր գերքաշ ունեին:
Հիվանդների մոտ ախտորոշվել էին ընդհանուր բորբոքումներ և արյան բարձր ճնշում ու շաքարախտ:
Ավելի ուշ հիվանդների մոտ ախտորոշվել է նաև սուր պանկրեատիտ, չնայած հայտնաբերված ախտանշանները բնորոշ չեն կորոնավիրուսային հիվանդության ընթացքին:
Ֆիզիոթերապևտ, բժիշկների պաշտպանության լիգայի նախագահ Սեմյոն Հալպերինը մեկնաբանել է բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունը կորոնավիրուսի և ենթաստամոքսային գեղձի հիվանդության հետ կապված այս նոր ախտանիշները:
Տեսականորեն, ցանկացած վիրուսային վարակ կարող է ազդել ենթաստամոքսային գեղձի վրա:
«Փաստ չէ, որ սա հատուկ կորոնավիրուսային ախտահարում է:
Այն կարող է կապված լինել ինչպես կորոնավիրուսի, այնպես էլ բավականին մեծ թվով այլ վարակիչ հիվանդությունների հետ», — պարզաբանել է բժիշկը: