Այս օրերին մի քանիսն էլ հեռացան մեզնից. և մենք նորից խորը ափսոսանք ու կսկիծ ենք ապրում
ՔաղաքականությունԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրում է.
Հայերիս մեջ շատ տաղանդավոր ու նվիրյալ մարդիկ են ծնվում։
Նրանց զուգեռ շատերն էլ հեռանում են դեպի հավերժություն։
Այս օրերին մի քանիսն էլ հեռացան մեզնից։ Եվ մենք նորից խորը ափսոսանք ու կսկիծ ենք ապրում։
Բայց շատ ավելի ծանր միտք է պատում մեզ, երբ գիտակցում ենք, որ նրանց ապրած տարիներին մենք արժանվույնս չենք արժևորել նրանց և չենք օգտագործել (կամ լավ չենք օգտագործել) նրանց ներուժը՝ հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ազգի՝ գրեթե միշտ նախապատվություն տալով ավելի աղմկոտներին...
Ինչևէ. նրանց հեռացումի պատգամը միշտ մեկն է՝ արժևորել մեր մեջի ապրողների ներուժն ու թույլ տանք, որ նրանք լույս սփռեն՝ ի պատիվ հեռացածների հարգանքի ...