Լրահոս
Կարևոր


Ո՞վ է Լելե Թեփեի օպերացիայի քաղաքական և բարոյական պատախանատուն, քանի՞ մարդ է այնտեղ զոհվել. Միքայել Մինասյան

ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բաց նամակ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Վեհափառ Տե՛ր, Մայր Աթոռի մամլո դիվանից և մամուլից տեղեկացա, որ երեկ ընդունել եք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Վստահ եմ, որ այդ պատվին նա արժանացել է հաշվի առնելով նրա «հայանպաստ ու հայապահպան» գործունեությունը, և հատկապես վերջին շրջանում Արցախի «բուռն զարգացումը»:

Հուսով եմ՝ տեղյակ եք, որ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը, չգիտակցելով ինչ «վեհ գործեր» է անում Արայիկ Հարությունյանը և չցանկանալով տեսնել դրա արդյունքները, շարունակում է բարձրացնել անհարմար հարցեր։

Վեհափառ Տե՛ր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք ապրում եք գիտակցելով Ձեր պատմական առաքելությունը և կարողացել եք վեր կանգնել աշխարհիկ ու անցողիկ մանր խնդիրներից, խնդրում եմ, հիշեք, որ մենք չունենք Ձեր լայնախոհությունը և մեզ հուզող հարցերի անպատասխան մնալը տանջում է մեզ:

Վստահ լինելով, որ անմահ պորտալարով կապված եք ժողովրդի հետ, փոխանցում եմ այն հարցերը, որ չեն թողնում մեզ գիշերները քնել, իսկ ցերեկները՝ հոգու խաղաղություն գտնել։ Եվ 6-րդ զգայարանով զգում եմ, որ հավատավոր հոտին տանջող այս հացրերը Դուք տվել եք նաև Արայիկ Հարությունյանին։

Անկասկած, Դուք նրան հարցրել եք.

-Ինչպի՞սն է եղել Արայիկ Հարությունյանի վերաբերմունքը նախապատերազմյա բանակցային գործընթացին, որից ոչինչ և ոչ ոք տեղյակ չէր, բայց բոլորն ամեն ինչ տեսան ու հասկացան։

-Շարունակո՞ւմ է նա մնալ այն կարծիքին, որ Արցախի օդը, ի տարբերություն 2016-ի, 100 տոկոսով պաշտպանված էր։

-Ո՞ւմ հրահանգով Արցախի ԱԽ քարտուղար նշանակեց Սամվել Բաբայանին, իսկ արտգործնախարար՝ Մասիս Մայիլյանին՝ պաշտոնապես տեղեկացված լինելով, որ նրանց երկուսի մուտքը Ռուսաստան 10 տարով արգելված է։ Ու եթե այդքան հիացած էր նրանց մասնագիտական որակներով՝ ինչո՞ւ պատերազմից անմիջապես հետո պաշտոնանկ արեց։

-Ինչո՞ւ էր Արայիկ Հարությունյանը 44 օր համաղեկավարում «հաղթելու ենք» հաղթաշավը, որն ավարտվեց խայտառակ կապիտուլյացիայով։ Ո՞վ էր նրան ստիպել կամ հրամայել ամեն օր նայել ժողովրդի աչքերին ու ստել «ռազմական հաջողությունների» մասին։

-Ի՞նչ ներգրավվածություն են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ռազմական գործողությունների հրահանգավորման և ծրագրման գործընթացում։

-Ո՞ւմ թույլտվությամբ է Նիկոլ Փաշինյանի կինն ազատ ելումուտ արել հրամանատարական գաղտնի կետ։

-Աննա Հակոբյանի կայացրած քանի՞ որոշման մասին է Արայիկ Հարությունյանը տեղյակ՝ զոհերի, անհետ կորածների թիվը թաքցնելուց մինչև ռազմական օպերացիաների հրահանգավորում։

-Ո՞վ է Լելե Թեփեի օպերացիայի քաղաքական և բարոյական պատախանատուն։ Քանի՞ մարդ է այնտեղ զոհվել, որքա՞ն տեխնիկա ենք կորցրել։

-Ո՞ւմ հրահանգով են Ստեփանակերտում հումանիտար աշխատանք կատարելու պատրվակով Արցախ ուղարկված ոստիկանները խաբեությամբ տարվել Շուշի:

-Ո՞ւմ հրահանգով է ոստիկանական մեծ խումբը տեղավորվել մշակույթի տանը՝ դառնալով թշնամու թիրախ և ո՞վ է հրահանգել գաղտնի պահել՝ երբ և ինչ ողբերգական հանգամանքներում են սպանվել մշակույթի տանը պահվող տղաները:

-Ինչո՞ւ չի հրապարակվում զոհերի և անհետ կորածների այս պահին հաստատված վերջնական ցանկը, որն Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի ձեռքի տակ է:

-Ինչո՞ւ անգամ կապիտուլյացիայից հետո շարունակեցիք զիջել բուն Լեռնային Ղարաբաղի տարածքները։

- Ո՞վ է արգելել Զինված ուժերին խոցել Ադրբեջանի նավթագազային համակարգը, որը հասանելի է Պաշտպանության բանակին։

-Ո՞վ է որոշել հանձնել Շուշին և ինչո՞ւ։

-Ո՞ւմ հրահանգով է արգելվել փորձառու գեներալների, Արցախի ու Հայաստանի նախկին ղեկավարների ներգրավվումը պատերազմական գործողություններում։

-Արայիկ Հարությունյանը տեղյա՞կ եղել է, որ Նիկոլի Փաշինյանը հոկտեմբերի 19-ին մերժել է ավելի հայանպաստ տարբերակով պատերազմը կանգնեցնելու ՌԴ նախագահի առաջարկը:

-Նախքան ստորագրումը Արայիկ Հարությունյանը տեղյա՞կ եղել է կապիտուլյացիոն պայմանագրի բովանդակությանը և ինչո՞ւ է թույլ տվել, որ Արցախի ժողովրդի քվեն չստացած մեկը որոշի Արցախի ճակատագիրը՝ հանձնելով երկրի 75 տոկոսը: Նույն այդ մեկն, ի դեպ, խոստանում էր, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծի Արցախի ժողովուրդը և ասում էր, թե բանակցային սեղան է վերադարձնում Արցախը: Վերադարձրե՞ց:

Շարքը՝ շարունակելի...

Վեհափառ Տե՜ր, համոզված եմ՝ այն փաստը, որ Դուք առանց երկմտելու ընդունել եք Արայիկ Հարությունյանին, նրա հետ լուսանկար եք հրապարակել, ապացույցն է այն բանի, որ ստացել եք այս և մյուս հարցերի պատասխանները։ Եվ վստահ եք, որ հարցերում շարադրված ճշգրիտ փաստերը «հորինված թեզեր» են: Հուսով եմ՝ շուտով կլուսավորեք նաև ժողովորդին, որի մեծ մասը, կրկնում եմ, խելագարված փնտրում է այս հարցերի պատասխանները։

Լավ ճանաչելով Ձեզ, կասկած անգամ չունեմ, որ շուտով այցելելու եք Արցախ՝ սեփական աչքերով ու ձեռքերով շոշափելու բոլոր «հորինված թեզերը», որոնք վկայում են նախապատրաստված կապիտուլյացիայի և Հայաստանի ու Արցախի դավաճան ղեկավարության կողմից մեր ժողովրդին պատուհասած արհավարքի հետևանքների մասին։ Իսկ այդ «հորինված թեզերը» մեկընդմիշտ հերքելու համար Արայիկ Հարությունյանի հետ հաջորդ լուսանկարը մոտ օրերս կհրապարակեք Շուշիից՝ ի ապացույց Արցախի ու Հայաստանի ժողովրդի մեծամասնության մոլորության:

Քրիստոնեական խոնարհությամբ՝

Միքայել Մինասյան»:

 

 

 

Իշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԸնտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՆավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք Չալաբյան