Արտակարգ դեպք. տուժել է ավելի քան 100 մարդ, կան զոհեր
Նախնական տվյալներով՝ Բենհա քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 109 քաղաքացի։
Կահիրեից հյուսիս գտնվող Կալյուբիա նահանգում երկաթուղային վթար էր տեղի ունեցել, գնացքի ռելսերից դուրս գալու պատճառով տուժել է ավելի քան 100 մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղական իշխանություններին։
«Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել է, որ երկաթուղային վթարի հետևանքով զոհվել է ութ մարդ, ավելի քան 20-ը` վիրավորվել: Գնացքը Էլ-Մանսուրա քաղաքից ուղևորվում էր Կահիրե։
«Նախնական տվյալներով ՝ Բենհա քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 109 քաղաքացի», - ասված է հայտարարության մեջ:
Նահանգապետի գրասենյակի տվյալներով՝ ռելսերից դուրս են եկել ութ վագոններ։