Նոր Երզնկա համայնքում խաչքարեր են ջարդել(լուսանկարներ)
ՀՀ ԿԳՄՍՆ Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը ֆեյսբուքյան էջում գրել է.
««Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցը, հուշարձանների տարածք կատարած հերթական շրջայցի ժամանակ, վանդալիզմի դեպք է արձանագրել։ Նոր Երզնկա համայնքում գտնվող խաչքարերից երկուսը ջարդված են եղել», – նշված է հաղորդագրության մեջ։
Մարզային ծառայության պատասխանատուները փաստն արձանագրելուց հետո համապատասխան միջոցներ են ձեռնարկել, չնայած խաչքարերն ընդգրկված չեն ո’չ նորահայտ հուշարձանների, և ո’չ էլ հուշարձանների պետական ցուցակում, և չեն գտնվում կազմակերպության պահպանության ներքո։
