«Բերդ» պարային անսամբլի բալետմայստեր
Հասարակություն«Բերդ» պարային անսամբլի բալետմայստեր, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.
«Այսօր Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիրում հազարավոր պարող-պարուհիներ, պարարվեստի գործիչներ ձեռք ձեռքի տված, ուս-ուսի բռնած իրենց հարգանքի խոնարհումի ոգեկոչման խորհուրդը բերեցին՝ որպես նահատակված նախնիներին հիշատակելու և հարգանքի տուրք մատուցելու համաժողովրդական խմբապար:
Խմբապարը տեսահոլովակի տեսքով ապրիլի 23-ին կներկյացվի հանրությանը»: