Նավթի համաշխարհային գներն ընկնում են
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի՝ ապրիլի 19-ին, անկում են ապրում, վկայում են աճուրդների տվյալները:
WTI հում նավթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.27 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 62.96 դոլար:
Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.34 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 66.54 դոլար: