Սխալ է ասել, որ մենք օրական քիչ թեստ ենք անում. Արսեն Թորոսյան
ՔաղաքականությունԱյս ուրբաթ օրվա
դրությամբ թեստավորված քաղաքացիների թիվը 55 849 էր, այսինքն ոչ թե թեստերի
քանակը, այլ թեստավորված քաղաքացիների: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին,
ԱԺ-ում հարցուպատասխանի ժմանակ նշեց առողջապահության նախարար Արսեն
Թորոսյանը:
«Այսինքն մենք գիտենք, քանի քաղաքացի է թեստավորվում, բայց մենք նաեւ
գիտենք, որ լինում են քաղաքացիներ, որ կրկնակի, եռակի թեստավորվում են:
Դեպքեր կան, որ 10 անգամ նույնիսկ թեստավորվեն:
Մյուս կողմից, ես չեմ կարծում, որ դա էպիդ վիճակի գնահատման առումով ինչ-որ բան փոխում է»,-ասաց նա:
Նախարարը հավելեց, որ շատ երկրներում արդեն արվող թեստերի քանակն էլ
վաղուց չեն հրապարակում. «Հիմնականում հրապարակում են թե քանի նոր դեպք եւ
քանի մահ կա:
Ես վերլուծեցի 1000 բնակչի հաշվով օրական արվող թեստերի թիվը, մենք Ուկրաինայից եւ Հարավային Կորեայից ավելի շատ թեստ ենք անում:
Հետեւաբար ասել, որ քիչ թեստ ենք անում, միանշանակ սխալ է, բայց դա նաեւ
չի նշանակում, որ մենք չպետք է ընդլայնենք մեր թեստավորման
հնարավորությունները, ինչը անում ենք:
Բայց մենք չենք կարող ասել, որ օրական պարտադիր այսքան թեստ պետք է
անենք, որովհետեւ դա կախված է ցուցումներից, այդ օրվա վիճակից, նաեւ լինում
են կոլեկտիվ թեստավորումներ: Օրինակ, եթե եղել է բռնկում որեւէ
արտադրամասում, մենք պետք է այդտեղ ասենք 200 թեստ անենք»,-ասաց նա: