Ըստ թուրքական Türkiye պարբերականի, ամերիկյան կողմը հայտնել է թուրքերին, որ ճնշում կա, սակայն նման մտադրություն չունեն։ Ավելին, ամերիկյան կողմը հունական լրատվամիջոցներին ասել են, որ ուղղում կատարեն Ցեղասպանության ճանաչման մասին հաղորդագրություններում։ Ու հիմա բոլորը անհամբեր սպասում են ապրիլի քսանչորսին, որպեսզի լսեն Բայդենի հայտարարությունը։ Նախկին նախագահներ Թրամփն ու Օբաման չեն օգտագործել «Ցեղասպանություն» բառը եւ օգտագործել են «Մեծ Եղեռն» (Meds Yeghern) տերմինը, որ նշանակում է «Մեծ Ողբերգություն»։
Նշենք, որ 2019 թվականին Կոնգրեսի երկու պալատները հավանություն են տվել օրինագծին, որով ճանաչվում էր 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը, սակայն Թրամփը հայտարարել էր, որ չի աջակցի այդ քայլին։ Ամենակտրուկ հայտարարությունը թերեւս Էրդողանինն էր, որ ասել էր, որ եթե հարկ լինի կնստեն սեղանի շուրջ գործընկերների հետ, իսկ եթե հարկ լինի, կփակեն Ինջիրլիքն ու Քյուրեջիկը։