Հայաստանում կորոնավիրուսից 34–ամյա հղի կին է մահացել
ՀասարակությունՀայաստանում այսօր՝ ապրիլի 20–ին, կորոնավիրուսից 34–ամյա հղի կին է մահացել։ Տեղեկությունը հաստատել է Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն՝ այլ մանրամասներ չհաղորդելով։ Այս մասին գրել է NEWS.am-ը։
Նշենք, որ NEWS.am-ի տեղեկություններով նա մեկ մանկահասակ երեխայի մայր էր, սա նրա երկրորդ հղիությունն էր։