Գյումրիում 65-ամյա կին է սպանվել. կասկածյալն ամուսինն է
ՀասարակությունԳյումրիում 65-ամյա կին է սպանվել։ Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Tert.am-ի տեղեկություններով սպանություն կատարելու մեջ կասկածվում կնոջ ամուսինը։
Վերջինս մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը,ում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ, սակայն, նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Սպանության փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն,կասկածյալը ձերբակալվել է։