Նավթի համաշխարհային գներն ընկնում են
Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի՝ապրիլի 21-ին, անկում են ապրում, վկայում են աճուրդների տվյալները:
WTI հում նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.85 տոկոսով՝ կազմելով 62.14 դոլար մեկ բարելի դիմաց:
Brent ապրանքանիշի հում նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.74 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 66.08 դոլար: