Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1033 նոր դեպք. մահացել է 30 մարդ
ՀասարակությունՀայաստանում ապրիլի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1033 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 210 518-ի:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնи տվյալներով, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 3944 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Ապրիլի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 987 է: Ընդհանուր առմամբ, մահվան դեպքերի թիվը հասել է 4931-ի: