Ռուսաստանի Պետդւմայի պատգամավորները օրենքի նախագիծ են ուղարկել կառավարություն
Ռուսաստանի Պետդւմայի պատգամավորները օրենքի նախագիծ են ուղարկել կառավարություն, որով հնարավորություն է տրվում հաշմանդամներին երկրորդ կրթություն ստանալ /միջին մասնագիտական կամ բարձրագույն/՝ անվճար հիմունքներով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Ըստ նախագծի, այն անձինք, ովքեր աշխատունակ տարիքում ձեռք են բերել հաշմանդամություն, իրավունք կունենան երկրորդ միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն ստանալ՝ անվճար։ Այս իրավունքը տրամադրվելու է այն քաղաքացիներին, որոնք, պայմանավորված իրենց հաշմանդամությամբ, չեն կարող աշխատանքային գործունեություն իրականացնել։