Ոստիկանների ու բողոքի ակցիա անողների միջև հրմշտոց սկսվեց, իրավիճակը լարված է. Տեսանյութ
Դատախազության առջև բողոքի ակցիա անողների մոտ ՀՀ գլխավոր դատախազը չիջավ։ ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ իրենց փոխանցեցին` գլխավոր դատախազն արձակուրդում է, և կարող են ընդունել պատվիրակություն։
Նշենք, որ բողոքի ակցիան մեկնարկել էր ժամեր առաջ` Արամ Մանուկյան արձանի մոտից։ Մասնակիցները պահանջում են ձերբակալված սյունեցիներին ազատ արձակել։
Մանուկյանը նշեց` պատվիրակության իմաստ չկա այս պահին։ «Դատախազությունը պարտավոր էր այնպես անել, որ բանը չհասնել ձերբակալություններին։ Ամեն քաղաքացի այս պահից ազատ է իր պահանջն իրականացնելու»,–ասաց Մանուկյանը։