Նրանք մի քանի տարի շարունակ գազանաբար մորթել են իմ նախնիներին․ Գոհար Ավետիսյան
Մոսկվայում հայտնի դիմահարադար Գոհար Ավետիսյանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբգրառում է կատարել․ «Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Ուղիղ 106 տարի առաջ՝ 1915 թվականին, նրանք մի քանի տարի շարունակ գազանաբար մորթել են իմ նախնիներին եւ երկրի երեսից ցանկացել են ջնջել իմ ազգը… Մարդկության պատմության մեջ ամենասարսափելի ողբերգությունն է … Հիշում ենք, սգում եւ պահանջում ճանաչում»։