Հայոց ցեղասպանությունը չճանաչելն ու չդատապարտելը բերում է նոր ցեղասպանությունների․ ՀՀ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հարգանքի տուրքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Օսմանյան կայսրությունում պետական կազմակերմամբ ու իրականացմամբ միլիոնավոր մարդիկ սպանվեցին ու խոշտանգվեցին, ունեզրկվեցին ու բռնի տեղահանվեցին միայն այն պատճառով, որ հայ են:
Ադրբեջանական իշխանությունները նույն ցեղասպան քաղականությունն էին վարում նաև 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում, որը շարունակվում է նաև ներկայում:
Հայոց ցեղասպանությունը չճանաչելն ու չդատապարտելը, պատասխանատվության չենթարկելը բերում է նոր ցեղասպանությունների, նոր ոճրագործությունների: