Արտակարգ դեպք. Երևանում 14-րդ հարկից մարդ է ընկել
Քաղաքացին ընկել է 1-ին հարկում գտնվող գրասենյակի տանիքին ու մահացել: Դիակն իջեցրել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները։
Երևանում հերթական ողբերգական դեպքն է գրանցվել։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Հալաբյան փողոցի շենքերից մեկի 14-րդ հարկից քաղաքացի է ընկել։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 13:50-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին ընկել է 1-ին հարկում գտնվող գրասենյակի տանիքին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացու դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։