Լրահոս
Կարևոր


Ադրբեջանցու կողմից «Կավկասուս Օնլայն» ընկերության մնացորդային 51 տոկոսանոց մասնաբաժնի ձեռքբերումը փաստորեն անօրինական է. Անի Սամսոնյան

Քաղաքականություն
Ադրբեջանցու կողմից «Կավկասուս Օնլայն» (Caucasus online) ընկերության մնացորդային 51 տոկոսանոց մասնաբաժնի ձեռքբերումը փաստորեն անօրինական է։
Այս հարցով գրավոր դիմել էի ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն` ճշտումներ կատարելու տեղեկատվության իսկության և ՀՀ համար հնարավոր անվտանգային խնդիրներ ստեղծելու վերաբերյալ։
Ստացել եմ հետևալ պարզաբանումները։
 
2019 թվականին, առանց Վրաստանի Հաղորդակցության հանձնաժողովի համաձայնության ադրբեջանական «NEQSOL Holding» ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական «Caucasus online» ընկերության բաժնեմասերի 49%-ը, ինչը Հաղորդակցության հանձնաժողովի կողմից ճանաչվել է անօրինական:
2020 թվականի հուլիսին Վրաստանի խորհրդարանը ընդունել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որը Հաղորդակցության հանձնաժողովին թույլ է տալիս իր որոշումների կատարումը ապահովելու նպատակով խախտում կատարած ընկերությունում նշանակել «հատուկ կառավարիչ», որը կապահովի Հաղորդակցության հանձնաժողովի որոշումների կատարումը:
 
Իրականացրած փոփոխությունները բացասական արձագանքի են արժանացել Վրաստանի հեռահաղորդակցության ոլորտի մի շարք ընկերությունների կողմից, խնդրին անդրադարձել է նաև արևմտյան մամուլը: 2021 թվականի մարտի 24-ին իրականացված փոփոխությունների վերաբերյալ եզրակացություն է ներկայացրել նաև Վենետիկի հանձնաժողովը՝ արձանագրելով փոփոխությունների արդյունքում սեփականության, մամուլի ազատության, ինչպես նաև արդար դատավարության իրավունքներին առնչվող հարցերում ի հայտ եկած խնդիրներ:
 
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում իրականացված փոփոխությունից հետո 2020թ. օգոստոսի 24-ին Վրաստանի Հաղորդակցության հանձնաժողովը կրկին պահանջել է «Caucasus online» ընկերությունից բաժնեմասերը վերադարձնել առաջնային վիճակի, սակայն արդյունքի չհասնելով՝ 2020 թ. հոկտեմբերի 1-ին ընկերությունում նշանակել է հատուկ կառավարիչ: Վերջինս օժտվել է բավական լայն լիազորություններով, այդ թվում՝ ընկերության ղեկավար կազմի կողմից ընդունվող որոշումները հաստատելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վերջին մեկ տարվա ընթացքում ընկերության կատարած ցանկացած գործողություն չեղարկելու հնարավորությամբ, եթե այն հակասում է սպառողների շահերին, պետության տնտեսական շահերին կամ շուկայի մրցակցային մթնոլորտին:
2021 թվականի մարտի 24-ին Հանձնաժողովը տարածել է հերթական հայտարարությունը՝ նշելով, որ 2020թ. օգոստոսին «NEQSOL Holding» ընկերությունների խմբի սեփականատեր, ադրբեջանցի գործարար Հասանովը ձեռք է բերել վրացական «Caucasus online» ընկերության բաժնեմասերի մնացած 51%-ը՝ այսպիսով դառնալով ընկերության 100% բաժնեմասերի անօրինական սեփականատերը:
 
Այս կապակցությամբ 2021 թվականի մարտի 25-ին վրացական BMG լրատվական կայքին տված հարցազրույցում «NEQSOL Holding»-ի Ռազմավարական զարգացման բաժնի ղեկավար Թեմուր Թաղիևը հայտնել է, որ իրենց ընկերությունը դիմել էր Վրաստանի Հաղորդակցության հանձնաժողով «Caucasus online» ընկերության բաժնեմասերի մնացած 51%-ը գնելու նպատակով, սակայն առանց որևէ հիմնավորման մերժում էր ստացել: Արձագանքելով վերջինիս հայտարարությանը՝ մարտի 26-ին Հաղորդակցության հանձնաժողովը հայտարարել է, որ Ն.Հասանովը գիտակցաբար խախտել է Վրաստանի օրենսդրությունը, և արդեն մեկ տարուց ավել «Caucasus online» ընկերությունը գործում է անօրինական ձեռք բերված բաժնեմասերով: Նշվել է նաև, որ Հաղորդակցության հանձնաժողովը ուներ բոլոր իրավասությունները ընկերության արտոնագրի չեղարկման համար, սակայն հաշվի առնելով ընկերության ծառայությունների ավելի քան 2,5 միլիոն սպառողների շահերը, ինչպես նաև հարևան երկրներում ինտերնետ հասանելիության խնդիրներ չստեղծելու անհրաժեշտությունը՝ որոշել է դրա փոխարեն ընկերությունում նշանակել հատուկ կառավարիչ:
Ներկայումս նախատեսվում են աշխատանքներ վրացի գործընկերների հետ փոխըմբռնման հիմքով միասնական դիրքորոշում ունենալու և տվյալ գործարքից բխող ռիսկերը կառավարելու ուղղությամբ:
 
«Հավելեմ նաև, որ «Caucasus online» ընկերության բաժնեմասերի՝ ադրբեջանական ընկերության կողմից գնման կապակցությամբ իր մտահոգությունը հայկական կողմը մի քանի անգամ հայտնել է վրացական կողմին, այդ թվում նաև ամենաբարձր մակարդակով»-նշված է պարզաբանող պատասխանի մեջ։
Իմ հարցին՝ թե ինչ անվտանգային խնդիրներ կարող է ստեղծել գործարքը Հայաստանի համար, նախարարությունից պարզաբանումներ չեն տվել։ Սակայն դատելով ներկայացրածից, որ «հայկական կողմը մի քանի անգամ հայտնել է վրացական կողմին ամենաբարձր մակարդակով» նշանակում է մտահոգվելու լուրջ առիթներ կան։

Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունը