Լրահոս
Կարևոր


Երբ գաղափարախոսությանը փոխարինում է շահը՝ փաթեթավորված տարբեր լոզունգներով

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Գործունեության տարբեր փուլերում այսօրվա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, քաղաքական զարգացումների ընթացքից կախված, տարբեր կարգախոսներ և լոզունգներ է օգտագործել, սակայն որքան էլ զարմանալի է՝ դրանցից ոչ մեկն էլ իր մեջ չի ամփոփել երկրի զարգացման հստակ տեսլականի մասին պատկերացում։ Խնդիրն այն է, որ Փաշինյանի քաղաքական ուժը դուրս է մնացել կուսակցությունների ավանդական դասակարգման գաղափարախոսական չափանիշներից՝ հայացքների համակարգ կամ գաղափարախոսություն չունենալու պատճառով։

Եվ մինչ Փաշինյանը հպարտանում է այն հանգամանքով, որ իրենց կուսակցությունը «իզմեր» չունի, հանրության համար անհայտ է մնում, թե երկիրն ինչ ուղղությամբ է շարժվում, քանի որ Փաշինյանը, իր քաղաքական շահերից ելնելով, կարող է մի դեպքում որդեգրել լիբերալիզմի տարրեր, մյուս դեպքում՝ սոցիալիզմի, իսկ մեկ այլ դեպքում՝ անարխիզմի և այդպես շարունակ։ Իսկ այդ ամենը՝ բացառապես պոպուլիզմի «սոուսով»: Ուստի ամենահստակ պատկերացումը ՔՊ-ի մասին անորոշությունն ու անկանխատեսելիությունն է, իսկ կուսակցության իրական գաղափարախոսությանը փոխարինում է շահը՝ կախված քաղաքական դասավորությունից ու իրադարձությունների զարգացումից։ Սկզբում ՔՊ-ն «Ելք» դաշինքի կազմում մասնակցում էր ընտրություններին՝ «Ելք կա», ապա 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ «Ընտրություններ, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսների ներքո, իսկ 2018 թվականի գարնանը Փաշինյանի սկսած շարժման օրերին փողոց դուրս եկածներն սկսեցին որդեգրել «Քայլ արա» կարգախոսը։

Սակայն Փաշինյանի «Քայլ արա»-ն իրականում միայն իրենց իշխանության հասնելու մասին էր, իսկ թե դրանից հետո երկիրը կոնկրետ որ ուղղությամբ էին տանելու, մնում էր հարցական։ Բայց քայլականների համար ամենակարևորն այն էր, որ այս կարգախոսի ներքո կարողացան իրենց շահերին ծառայեցնել քաղաքացիների դժգոհություններն ու, խաղալով հանրության էմոցիաների վրա, հասնել իշխանության։ Իսկ ահա 2018 թվականի դեկտեմբերի ընտրությունների ժամանակ արդեն «Իմ քայլը» դաշինքն իր քարոզարշավն իրականացնում էր «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» նշանաբանով։ Բայց այդ նշանաբանի ներքո խորհրդարանում մեծամասնություն ստանալն ու միայնակ կառավարություն ձևավորելն ի վերջո հասցրեց մի այնպիսի հանգրվանի, որ իրականություն դարձավ կարգախոսում նշված իրողությունների հակառակ պատկերը։
Լրիվ հակառակ: Պատահական չէ, որ այսօր մարդիկ երջանիկ լինելու փոխարեն այն աստիճան են հուսալքվել, որ մեծամասամբ նախընտրում են բռնել արտագաղթի ճանապարհը։ Իսկ հոգատարության փոխարեն մի կողմից՝ հանրության շրջանում գերիշխում է համատարած անտարբերությունն ու ապատիան, մյուս կողմից՝ փոխադարձ ատելությունը։ Եվ ամենակարևորը՝ հզոր պետություն ունենալու փոխարեն մեր երկիրը հասել է կապիտուլ յացիայի ենթարկվելու աստիճանի ու ներկայումս շատ թույլ և միջազգայնորեն հեղինակազրկված վիճակում է գտնվում։ Չենք կարող չանդրադառնալ նաև այն հանգամանքին, որ 2019 թվականին Փաշինյանը հանրային դաշտում շրջանառության մեջ դրեց տնտեսական հեղափոխության մասին լոզունգը՝ չնայած շատ տնտեսագետներ այն համարում էին ոչ տնտեսագիտական արտահայտություն։ Սակայն տնտեսական հեղափոխության ու թռիչքաձև աճի փոխարեն Փաշինյանի անարդյունավետ կառավարման արդյունքում արդեն մեկ տարուց ավելի հայտնվել ենք ավարտ չունեցող տնտեսական ճգնաժամի հորձանուտում։

Իսկ պատերազմի ընթացքում գործի դրված «Հաղթելու ենք» կարգախոսի մասին նույնիսկ անիմաստ է խոսել, քանի որ դրա միջոցով մի ողջ ժողովրդի հետևողականորեն մոլորեցրին և հասցրեցին ծանր պարտության նախաշեմին։ Հիմա էլ իշխանությունների կողմից շրջանառության մեջ է դրվել «Ապագա կա» կարգախոսը, որի ներքո էլ ներկայիս իշխող ուժը արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնում։ Այսպիսի կարգախոսը քաղաքական առումով շատ անորոշ է։ Ավելին, նույնիսկ ծաղր է հայ ժողովրդի հասցեին: Հարցն այն է, որ Հայաստանը բոլոր դեպքերում էլ ապագա ունենալու է, բայց հանրության մեծամասնությունը վստահ է, որ միայն առանց Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի։

Ի վերջո, չի կարող այդ ապագան լինել կապիտուլ յացիայի շարունակությունը, պետական համակարգի կազմալուծումն ու փոշիացումը, ազգային արժեքների դեմ պայքարը, բռնոցի-թողոցի շոուները, համատարած անիշխանությունն ու քաոսը։ Ահա այստեղ է, որ ընտրական փուլում իր համոզմունքները ձևավորելիս յուրաքանչյուր քաղաքացի լրջորեն պետք է կշռադատի, թե արդյոք ցանկանո՞ւմ է, որ երկիրը շարժվի այն նույն հոսանքով, ինչպիսին այսօր է, այսինքն՝ լիովին դեպի կործանում։

Արտակ Գալստյան

Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանՎալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»«Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանըՀայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԳագիկ Ծառուկյանի աջակցությամբ իրականացվող «Հայաստան-Արցախ» Համահայկական եիտասարդական ֆորումի առաջին 20 մասնակիցների անունները հայտնի ենԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով