Լրահոս
Կարևոր


Կառավարությունը հաստատել է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձեւավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծը

Կառավարությունը հաստատել է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձեւավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծը, ըստ որի՝ կառավարման խորհուրդների անդամների թիվը 32-ից հասցվել է 20-ի, ըստ այդմ՝ կառավարության կողմից կապահովվի 11 անդամ (55%), ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2 (10%), հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից՝ 2 (10%), ուսանողական համակազմից՝ 5 անդամ (25%)։ 

Կառավարությունը հիմնադրամի կարգավիճակ ունեցող 12 բուհերից 3-ի համար (Երեւանի պետական համալսարան, Մանկավարժական համալսարան, Շիրակի պետական համալսարան) հրատապ հաստատել է դեռ հանրային քննարկման փուլում գտնվող որոշման նախագիծը, ինչը նշանակում է, որ իշխանությունն ամեն գնով ուզում է ոչնչացնել բուհերի ինքնավարությունը՝ նրանց դարձնելով կառավարելի, իսկ այս շտապողականությունն էլ հիմնականում պայմանավորված է ԵՊՀ-ում ստեղծված վիճակով։ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարն ազատման դիմում է գրել։ Լուծարվել է հոգաբարձուների խորհուրդը: Նոր կարգով իրենց ուզած հոգաբարձուների խորհուրդը կընտրեն եւ ցանկալի թեկնածուին ռեկտոր կդարձնեն, իսկ երբ ՍԴ-ն այս դրույթը հակասահմանադրական ճանաչի, այն հետադարձ ուժ չի ունենա։

Կառավարության այս որոշումից հետո ԵՊՀ-ում ներքին խմորումները շարունակվում են, հավանաբար, մայր բուհը կդիմի վարչական դատարան՝ այդ որոշումը չեղյալ համարելու պահանջով։ Ինչպես պարզեցինք, նախօրեին ԵՊՀ-ում տեղի է ունեցել դեկանների նիստ, որին մասնակցել է նաեւ Գեղամ Գեւորգյանը։ Նրան մեղադրել են Դումանյանի եւ կառավարության լրտեսը լինելու եւ նրանց շահերը պաշտպանելու մեջ, որին Գ․ Գեւորգյանը հակադարձել է՝ ասելով, որ համալսարանն իր համար ավելի կարեւոր է, քան նրանք։ Դեկաններն արձագանքել են, որ եթե այդպես է, ուրեմն թող դիմի վարչական դատարան՝ վիճարկելու այդ հակասահմանադրական որոշումը։ Ի հավելումն, Գեւորգյանն ասել է, որ կստորագրի դատարան ուղարկվող դիմումը եւ կհեռանա համալսարանից։         

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Մովսես Դեմիրճյանի համար ակնհայտ է, որ այս նախագծի թիրախը ԵՊՀ-ն է, հակառակ դեպքում գործող օրենքն ու համալսարանի կանոնադրությունը լրիվ թույլ էին տալիս այս երկու տարվա ընթացքում համալսարանում ձեւավորել կառավարման մարմիններ եւ ընտրել ռեկտոր: «Իշխանությունը միտումնավոր տապալեց ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ կարող էր քննարկվել ռեկտորի ընտրության հարցը։ Այն պատճառաբանությունը, որ կառավարության այս որոշումով փորձում են այդ ճգնաժամը լուծել, մանկապարտեզի մակարդակի հիմնավորում է։ Հասկանալի է, որ թիրախում ԵՊՀ-ն է, իսկ մյուս բուհերն ուղղակի նույն հոսանքի տակ են ընկնում։ Այսինքն՝ կարելի է 3-4 բուհում ստեղծել արհեստական ճգնաժամ, հետո մի օր հայտարարել, որ որոշել են այդ ճգնաժամը լուծել։ Ու, փաստորեն, եթե մենք դեմ խոսենք, ասելու են՝ չեք թողնում ճգնաժամը լուծենք, դա ուղղակի ծիծաղելի փաստարկ է»,- ասում է նա ու նկատում, որ իրավաբանների պնդմամբ՝ կառավարության այս որոշումը հակասում է նաեւ «Հիմնադրամների մասին» օրենքին, իսկ ԵՊՀ-ն իր կարգավիճակով հիմնադրամ է։

«Քանի որ համալսարանում մեկ անգամ արդեն ձեւավորվել էր հոգաբարձուների խորհուրդ, որի անդամների մեծ մասը կառավարությունից էին, նրանք առաջին նիստին, ինչպես իրենց հրամայված էր, ընտրեցին հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանին, իսկ վերջին նիստին կառավարությունից նշանակված հոգաբարձուների խորհրդի անդամներն ուղղակի չեկան՝ տապալելով նիստը։ Հիմա նրանք դիմումներ են գրել՝ հեռացել, եւ նորերը պետք է գան։

Կառավարությունը նշանակելու է մարդկանց, ովքեր այսպե՞ս են աշխատելու՝ մարդիկ, ովքեր չունեն ձայնի իրավունք, ովքեր, ինչ հրամայվում է, հլու-հնազանդ դա´ են կատարում։ Սա պատիվ չի բերում համալսարանին եւ ոչ մի բուհի, որի բարձրագույն կառավարման մարմնում պետք է լինեն նման ստրուկներ»,- ասում է Մովսես Դեմիրճյանն ու նկատում՝ քանի որ կառավարության կողմից նշանակված հոգաբարձուների խորհրդի անդամների աշխատաոճը պարզ է, հետեւաբար, իրավունք ունեն մտածելու, որ հաջորդ խորհուրդն էլ, որը պետք է ձեւավորվի այս որոշման հիման վրա, էապես չի տարբերվելու նախորդից, ինչը չի բխում ո՛չ համալսարանի, ո՛չ կրթության շահերից։ 

«Երեւի իրենց տրամաբանությունը սա է՝ կնշանակեն հոգաբարձուների խորհրդի անդամներ, հետո մի հատ նիստ կանեն ու մեկին կընտրեն ռեկտոր։ Դա հնարավոր է անեն, որովհետեւ այս իշխանությունը ոչ մի օրենք չի ճանաչում, բայց ինչպե՞ս է հետո այդ ռեկտորն աշխատելու, այդ բուհի հետ ի՞նչ է լինելու, ի՞նչ նախագծեր պետք է անցկացնեն հոգաբարձուների խորհրդում։ Ենթադրում եմ, որ իշխանությունն ուղղակի խոստացել է համալսարանն ինչ-որ մեկին՝ հատկապես ընտրությունների այս ընթացքում, եւ հիմա փորձում են այդ անօրինական ճանապարհներով հոգաբարձուների խորհուրդ ձեւավորել, որպեսզի այդ ինչ-որ մեկին իրենց թիմից բերեն նշանակեն համալսարանի ռեկտոր»,- ասում է նա։ 

Մովսես Դեմիրճյանն ընդգծում է՝ ԵՊՀ-ն մնացել է այն քիչ համակարգերից մեկը, որ հնարավոր չի եղել քանդել ու արժեզրկել: «Իրենք քանդեցին բանակը, արժեզրկեցին պատգամավորի ինստիտուտը եւ խորհրդարանը, արշավ կազմակերպեցին ազգային մշակույթի դեմ, ԵՊՀ-ն 2 տարի համառորեն դիմադրում է, ու հիմա հերթը հասել է մայր բուհի՞ն»։  

Ինչ վերաբերում է խորհրդի կազմում ներկայացված համամասնությանը, մասնավորապես այն հանգամանքին, որ բուհի պրոֆեսորադասախոսական կազմից 2 անդամ է ներգրավվելու, իսկ ուսանողական համակազմից՝ 5 անդամ, Մ. Դեմիրճյանն ասում է. «Ի՞նչ է նշանակում՝ ուսանողների քանակն ավելի շատ է, քան դասախոսների։ Նման նախագիծ գրողները չեն պատկերացնում, թե ինչ է բուհը։ Իրենք մանկամիտ պատկերացում ունեն բուհերի մասին, եւ իրենց թվում է, որ նման զոռբայությամբ, իրենց սիրած «իրավունքի ուժով» սկզբունքով ինչ-որ բան հնարավո՞ր է անել։ Ոչ, ԵՊՀ-ն դիմադրել եւ դիմադրելու է»։ Նա նկատում է, որ կա օրենքով տրված 2 ճանապարհ, նախ պետք է դատական կարգով կառավարության որոշումը վիճարկվի, եւ հետո՝ դրան զուգահեռ, ԵՊՀ-ով մտահոգ մարդիկ պետք է բարձրաձայնեն իրենց հիմնավորումները, որ հասարակությունը տեղյակ լինի, թե իրականում ինչ է ուզում անել այս իշխանությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/1f33a38ed1b6488283ad2149abb92e80

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անդամները ակցիա են իրականացնում Ազատության պողոտայումՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՀաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը. ԶՊՄԿՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ