Լրահոս
Կարևոր


Դիլետանտների խրախճանքն ու դառը իրականությունը

Քաղաքականություն

Ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Այս փաստը երեկ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում արձանագրել է Նիկոլ Փաշինյանը, խոստովանել, որ երկու օրից ավելի չեն կարողանում Հայաստանի սուվերեն տարածքում հեռացնել շուրջ 3,5 կիլոմետր խորացած թշնամական ստորաբաժանումները։

Մեկ ամբողջ օր իշխանությունն ու նրա աջակիցները բոլոր հնարավոր մեթոդներով հերքում էին ներխուժման փաստը, վիրավորում այդ մասին բարձրաձայնողներին, մեղադրում «մեդիատեռորի» մեջ, սակայն, վերջնարդյունքում, խոստովանում իրենց անճարակությունը։ Իշխանության առանձին ներկայացուցիչներ էլ անցել էին բացահայտ հայհոյանքների, աջուձախ վիրավորանքներ էին շաղ տալիս Սյունիքի համայնքապետերի, նախկին մարզպետ, ներկայումս «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հասցեին։ Վերջինս ընդամենը ներկայացրել էր իրականությունը, այն փաստերը, որ ժամեր անց բառացի կրկնեց Նիկոլ Փաշինյանը։ Մասնավորապես, Հակոբյանը հայտնել էր, որ նախօրեին 200-ից ավելի զինված ադրբեջանցի զինծառայողներ 3 կիլոմետր խորացել են Հայաստանի տարածք, կտրել են ճանապարհը Սև լճերից դեպի Գորիս ու տեղակայվել։ Մինչ Փաշինյանն ավելի ուշ կհաստատեր Վահե Հակոբյանի հայտնած տեղեկությունները, նրա կուսակից Անդրանիկ Քոչարյանն ասուլիս էր տվել ու արձագանքել Վահե Հակոբյանին։

«Վահե Հակոբյանն էդ կրակոցները իր ականջո՞վ է լսել, թե՞ ուղղաթիռով պտտվելիս: Թող ուղղաթիռն իջեցներ, ավտոմատը վերցներ, գնար, կանգներ զինվորների կողքին: Խելոք նստեք տեղներդ»,- ասել է Քոչարյանը։

Փաստացի պարզվեց, որ Անդրանիկ Քոչարյանն ու մյուս հերքողներն ընդամենը իշխանության՝ ջուր ծեծող սազանդարներ են, իսկ ընդդիմադիր քաղաքական գործչի դեմ նրանց հակաքարոզչության փորձն անփառունակ վախճան ունեցավ։ Պարզվեց նաև, որ Հայաստանում պաշտոնական գերատեսչություններն ընդամենը ապատեղեկատվություն են տարածում՝ դասեր չքաղելով վերջին պատերազմին իրենց ապատեղեկատվությունների պատճառով հասցրած վնասից, և կրկին ու կրկին ապացուցելով, որ պետք է հավատալ ոչ թե պաշտոնական ապատեղեկատվություններին, այլ ընդդիմադիրների հայտնած տեղեկություններին։ Տրամաբանական կլիներ, որ հանրությանը այդկերպ խաբել և մոլորեցնելուց հետո Անդրանիկը Քոչարյանը նստեր ուղղաթիռն ու զենքը ձեռքին գնար Սյունիք՝ սահմանները պաշտպանելու։

Սակայն նրանք վաղուց ապացուցել են, որ «փայլում» են միայն մեծ-մեծ փրթելուց, իսկ երբ կոնկրետ խոսքից գործի պիտի անցնեն, սովորույթի համաձայն՝ ցուցադրում են իրենց ապիկարությունն ու անճարությունը։

Արա Ադամյան

Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ