«Շատ հաճելի ու ցանկալի նվեր էր, արժեքը չգիտեմ»․ Աննա Թովմասյանը՝ 34-ամյակին Արամեից 11.000 դոլար արժողությամբ նվեր ստանալու մասին

Երգիչ Արամեի կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը, օրերս դարձավ 34 տարեկան։ Տարեդարձի օրը Tert.am Life–ին տված հարցազրույցում Աննան ասել էր, որ սիրելին հեռու է իրենից, քանի որ երկրում չէ։ Հեռավորության վրա Աննան սպասում էր իր հասանելիք անակնկալին, քանի որ մեր զրույցի պահին Արամեն դեռ չէր մատուցել Աննայի նվերը։

Այսօր Աննան Ինստագրամի իր էջում ցույց է տվել սիրելիի նվերն ու գրել․ «Շնորհակալ եմ սիրելիս։ ես քեզ սիրում եմ»։ Երգիչը կարողացել է հաճելիորեն անակնկալի բերել կնոջը՝ նվիրելով նրա համար ցանկալի թևնոցը։ Համացանցում արդեն լուրեր են տարածվել, որ դրա արժեքը 11.000 դոլարից ավելի է։

Tert.am Life–ի հետ զրույցում Աննան այս մասին ասաց․ «Ես տեղյակ չեմ, թե որքան գումար արժեր այն, սակայն ինձ համար շատ ցանկալի նվեր էր։ Շատ հաճելի ու ցանկալի նվեր էր։ Զարմացա, ինձ համար անակնկալ էր։ Ինքը գիտի՝ ես ինչ եմ սիրում»։

Աննայից հետաքրքրվեցինք, առհասարակ, Արամեն հաճա՞խ է իրեն թանկարժեք նվերներ մատուցում։ «Ոչ, շատ ուշ–ուշ»,– ի պատասխան ասաց նա։

Ավելի վաղ Աննան նշել էր, որ սովորաբար Արամեին ասում է, թե ինչ է ուզում նվեր ստանալ, այս տարի թողել է նրա ընտրությանը, քանի որ նա շատ լավ գիտի իր ճաշակը։

Լրահոս
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Մարալիկում է Շտապ․ Ռոսսիա մոլի տարածքում խոչընդոտել են Տիգրան Ուրիխանյանի շտաբի քարոզարշավը Ասում ա՝ բարև ձեզ, սիրելի սպիտակցիներ. էդտեղ սպիտակցի չկար, ո՞ւմ ես բարևում, Փաշինյան. սպիտակցի UCOM-ն առաջարկում է ձեռք բերել ALCATEL 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS HIPER OKI ականջակալներ Այսօր «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը Արա Աբրամյանի գլխավորությամբ այց կատարեց Սևան քաղաք «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը համակիրների հետ ԲՀԿ-ի ծրագրի հիմքում «հնարավորությունների հավասարության» գաղափարն է «Մեր տունը Հայաստանն է». քարոզարշավ վաղը՝ 15:00 ՈՒՂԻՂ. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Սևանում է ՀԴԿ-ն չի ճանաչում ԿԸՀ կողմից Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը․ հայտարարություն «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Մալաթիա-Սեբաստիայում շարունակվում է (լուսանկարներ) «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ Ծաղկավան գյուղում Մի՛ հրաժարվիր ապրել և մի՛ խլիր պետության կյանքը. «Հայաստան» դաշինք Սոցիալական հարցումների արդյունքների ամփոփմամբ` առաջատարը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է ԲՀԿ-ի բարձր վարկանիշը ոմանց ցնցումների մեջ է գցել. Իվետա Տոնոյան Աշխարհի ամենաազդեցիկ հայերից մեկը․ Արա Աբրահամյանի ֆենոմենը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ունենալու ենք 15 հազարի հասնող աշխատատեղեր․ Տիգրան Ուրիխանյան Իշխանությունը ՀՀ-ում գտնվող երկու սիրիացի վարձկաններին չի փոխանակում հայ գերիների հետ «Մեր տունը Հայաստանն է». քարոզարշավ վաղը՝ 12:00-ին EURO 2020-ի ընթացքում UCOM-ի բաժանորդները կմասնակցեն uMeter քվեարկություն- խաղարկությանը Աջափնյակի զոհված ազատամարտիկների հիշատակին Եռախաչ համալիր կբացվի ԼՀԿ-ն Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Բերդավանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցություն. քարոզարշավ Երևանում (լուսանկարներ) «Մեր տունը Հայաստանն է». քարոզարշավ վաղը 13:00-ին
Ամենադիտվածը