Լրահոս
Կարևոր


Այսօր Ձեր սիրելին կարող է հաճելիորեն զարմացնել Ձեզ. Հունիսի 2-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը

Վիդեո

ԽՈՅԵՐ

Այսօր դուք  ունակ եք իսկապես զգալ, թե ինչ է իրենից ներկայացնում հակասությունների միասնությունը: Նա, ում դուք համակրում եք, ընդունակ է ցուցադրել այն ամենը, ինչ սիրում են Խոյերը, միայն թե ճիշտ հակառակը: Եթե Խոյերը թեյ են խմում, նրանք սուրճ կպատվիրեն: Եթե Խոյերը դիետայի են հետեւում, նրանք իրենց հիանալի ախորժակը կցուցադրեն: Այնուամենայնիվ, կա մի ընդհանուր հատկանիշ, որը միավորում է այդ հակասությունները։

ՑԼԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ կարգավորել ձեր անձնական կյանքը: Ձեզ չի՞ թվում, որ չափազանց մեծ խառնաշփոթ է տիրում ձեր անձնական կյանքում: Գուցե այդ ամենի պատճառն այն է, որ դուք անտեսել եք իրավիճակը եւ չեք ցանկանում գիտակցված որոշումներ կայացնել: Այսօր Ցլերին անհրաժեշտ է համարձակ հայացք նետել սեփական մտքերի մեջ եւ առաջ գնալ։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելիների հետ հարաբերություններում դուք քմահաճություն կդրսեւորեք: Որոշ քայլեր կամ խոսքեր, որոնց դուք մեկ այլ օր հանգիստ կվերաբերվեիք, այսօր ձեզ համար կարող են բողոքների առիթ դառնալ: Աստղերը զգուշացնում են, որ ամեն ինչ իր չափն ունի, եւ զուգընկերների համբերությունը անվերջ չէ: Պետք չէ չափազանց ուշադրություն դարձնել մանրուքներին, եթե Երկվորյակները չեն ցանկանում, որպեսզի նրանց փոքր քմահաճույքները մեծ վեճի վերածվեն:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեզ պարզապես անհրաժեշտ է մարդկանց եւ իրադարձությունների մեջ լինել, եւ հենց այնտեղ, որտեղ դուք պահանջված եք, որտեղ իրոք ձեզ երջանիկ կզգաք: Իսկ երջանկությունը վարակիչ երեւույթ է եւ ձգում է մարդկանց: Աստղերը հուշում են, որ այսօր Խեցգետինները մի հետաքրքիր ծանոթություն հաստատելու հնարավորություն կստանան, որը մեծ ռոմանտիկ պատենցիալ կունենա։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր  սիրելին կարող է հաճելիորեն զարմացնել ձեզ: Գուցե նա այնպիսի մի քայլ անի, որը կստիպի ձեզ հիանալ նրանով կամ էլ Առյուծները հանկարծ իրենց ընտրյալին նոր կողմից կտեսնեն։Հնարավոր է, որ սիրելին այսօր իրենց ձեր առջեւ որեւէ տաղանդ կբացահայտի, կամ անակնկալ որեւէ նվեր մատուցի։ Եվ դա բնական է, քանի որ սիրող սրտերի գլխավոր գաղտնիքը պարզ է՝ նրանք չեն դադարում զարմացնել միմյանց:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր անձնական կյանքում ձեզ հարկավոր է վերաիմաստավորել «սովորույթ» հասկացությունը կամ այլ տեսանկյունից դիտարկել այն: Կույսերին թվում է, թե սիրելիի հետ հարաբերություններում պակասել է կիրքը եւ ամեն ինչ սովորության է վերածվել: Սակայն կյանքում էլ սովորական օրերն ավելի շատ են, քան տոները։ Անհրաժեշտ է ամեն օր պարզապես շարժել սեփական երեւակայությունը, որպեսզի կյանքը Կույսերին ձանձրալի չթվա:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր Կշեռքների համար իրենց լեզուն կարող է դառնալ իրենց թշնամին, հատկապես՝ չմտածված խոսքերի պատճառով: Նման իրավիճակից խուսափելու համար ձեզ անհրաժեշտ է մտածել, հետո միայն խոսել: Այսօր ավելի լավ է ընտրյալներին հիմար թվալ, քան հետագայում մեղադրել ինքներդ ձեզ անզուսպ լինելու մեջ։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր սիրո հարցում Կարիճներին չէր խանգարի զիջող եւ դիվանագետ լինել։ Դա չի նշանակում, որ պետք է նման ռազմավարությունը ընդունել որպես նահանջ: Սերը վալսի նման է. նախ մեկ զուգընկերն է քայլ առաջ անում, հետո՝ մյուսը: Այսօր պարել սովորելու, այլ կերպ ասած՝ ճկուն եւ զիջող լինելու համար հիանալի օր է։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Աղեղնավորներին մտորել, թե ինչի են նրանք պատրաստ հանուն իրենց սիրելիների: Նրանց հատկապես կարեւոր է հասկանալ, թե արդյոք հանուն իրենց սիրելիների նրանք գործարքներ չե՞ն կնքում իրենց խղճի կամ հպարտության հետ: Եթե այդպես է, այսօր արժե որոշել, ինչպես կարելի է փոխել դա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր դուք հնարավորություն ունեք փոքր ինչ կռահել ձեր ապագան: Անձնական կյանքում փոփոխություններ են հասունացել, որոնք այսօր կհիշեցնեն Այծեղջյուրներին իրենց մասին: Դա կարող է աղոտ կանխագուշակում կամ տրամաբանական հաշվարկ լինել: Եւս մեկ քայլ, եւ Այծեղջյուրների կյանքը այնպես կփոխվի, ինչպես նրանք նույնիսկ չէին էլ  պատկերացնում։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեզ եւ ձեր սիրելիին բարդ զրույց է սպասվում: Եվ Ջրհոսները, եւ նրանց ընտրյալները շատ փաստարկներ ունեն, որոնցով պատրաստվում են միմյանց մեղարդել։ Սակայն այսօրվա զրույցի ընթացքում աստղերը խորհուրդ են տալիս Ջրհոսներին ուշադրություն դարձնել ոչ այնքան նրան, թե ինչ են ասում զուգընկերները, որքան նրա, թե ինչպես են նրանք դա ասում, քանի որ, Վերջ ի վերջո, դա ոչ թե մտքի պայքար է, այլ երկու սիրող անձանց զրույց: Տեղեկությունների նմանատիպ փոխանակման գլխավոր մասնակիցը պետք է լինի ոչ թե միտքը, այլ սիրտը:

ՁԿՆԵՐ

Այսօր որքան էլ Ձկները ձգտեն կրքոտ հարաբերությունների իրենց ընտրյալների հետ, ըստ երեւույթին, դրանք չեն համապատասխանի իրենց սպասելիքներին: Եւ հարցը ոչ թե կրքի բացակայության մեջ է, այլ նրանում, որ Ձկները եւ նրանց ընտրյալները, բացի սիրուց, զրուցելու այլ թեմաներ կունենան: Այսօր նրանք շփման եզրեր կգտնեն նույնիսկ որոշ գործնական հարցերում եւ, հնարավոր է, համատեղ նախագիծ մշակեն:

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի շրջանակներում կկազմակերպվեն դասախոսություններ, վերլուծական աշխատանքներ, բանավեճերԵրկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիայինՏավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է. Վահե Հովհաննիսյան Ջուր չի լինի Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան Հայաստանը՝ ռուսական գաղութ. Փաշինյանի մնալով սա ենք ունենալու՝ լավագույն դեպքում.Սողոմոնյան Տավուշը չի՛ հանձնվելու. Սվետլանա ԱճեմյանԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Բլինկենը կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայից 10 տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը. ինչո՞վ է աչքի ընկել նրա պաշտոնավարումը Բոլորը կարող են գնել. նոր տեխնոլոգիան արևային մարտկոցները կդարձնի ավելի հզոր և 70%-ով ավելի էժանԱրևմուտքը հրապարակեց «արևմտամետների» գինը ՀՀՄ-ն Գյումրիում գրասենյակ բացեցԱԹՍ-ների հարձակում ՌԴ Բելգորոդի մարզում․ կա տուժած Կուրիլյան կղզիներում արթնացել է Էբեկո հրաբուխըFreedom House-ը արձանագրում է Հայաստանի ձախողումները Սոչիի բնակիչներին նախազգուշացրել են վերահաս վտանգի սպառնալիքի մասին Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել. մանրամասներ Գյուղատնտեսությունն անկում է ապրել ոչ թե 0,6 տոկոսով, այլ՝ շատ ավելի. Նաիրի Սարգսյան. 1or.am Ինչպե՞ս հարվածել սեփական երկրի վարկանիշին. ԱԱԾ-ի ծառայողական քննությունը