Լրահոս
Կարևոր


Շվեդիա - Հայաստան. Հերթական ուժեղ մրցակցին անակնկալի բերելու սպասումով (ֆոտո)

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հետ ոչ ոքիից 4 օր անց ընկերական հանդիպում կանցկացնի նաև Եվրո-2020-ին պատրաստվող Շվեդիայի հավաքականի հետ։ Համեմատելով հայկական թիմի նախորդ ու առաջիկա մրցակիցներին՝ կարելի է ասել, որ եթե Շվեդիայի հավաքականն այս պահին խաղամակարդակով չի գերազանցում խորվաթներին, ապա, միանշանակ, չի էլ զիջում Բալկանյան թերակղզին ներկայացնող թիմին:

Անծանոթ մրցակիցները

Հայաստանի և Շվեդիայի հավաքականները նախկինում երբեք չեն հանդիպել։ Շվեդիայի հավաքականը պատրաստվում է հունիսի 11-ից հուլիսի 11-ը կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, իսկ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը շարունակում է փորձարկումները 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում սեպտեմբերին կայանալիք հանդիպումներից առաջ։ Խորվաթիայի հավաքականի հետ 4 օր առաջ տեղի ունեցած խաղում Կապառոսը խաղալու հնարավորություն տվեց մի քանի նորեկների ու քիչ խաղաժամանակ ունեցող խաղացողների։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նախախաղային ասուլիսում հայտնեց, որ այսօր խաղադաշտ դուրս կգան այն ֆուտբոլիստները, որոնք չեն խաղացել Խորվաթիայի դեմ, այսինքն՝ այս անգամ ևս իմպրովիզների պակաս չի զգացվի իսպանացի մասնագետի կողմից։

Իհարկե, Շվեդիայի հավաքականի հետ Ստոկհոլմում խաղալն այնքան էլ հեշտ գործ չէ, սակայն Խորվաթիայի դեմ նախորդ հանդիպման արդյունքն ու Եվրո-2020-ին պատրաստվող թիմերի՝ վերջին ընկերական խաղերում ցուցադրած խաղը Հայաստանի հավաքականի համար ստեղծում է բոլոր նախադրյալները, որ հերթական ուժեղ մրցակցին անակնկալի բերելն ամենևենին իրատեսական է: Եվրոպայի առաջնության նախաշեմին առաջատար հավաքականները կարծես խնայում են ուժերը, չեն ցուցադրում իրենց ամբողջ ներուժն ու փորձում խուսափել վնասվածքներից։

Նախորդ խաղերը

ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը մարտին հաղթել է Լիխտենշտեյնի (1:0), Իսլանդիայի (2։0) ու Ռումինիայի (3։2) հավաքականներին, իսկ Շվեդիայի թիմն ուժեղ է գտնվել Վրաստանից (1։0) ու Կոսովոյից (3։0)։ Մարտին Շվեդիայի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել նաև էստոնացիների հետ՝ հաղթելով նվազագույն հաշվով։ Յանե Անդերսոնի գլխավորած թիմը նախորդ հանդիպումն անցկացրել է մայիսի 29-ին։ Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում տեղի ունեցած ընկերական խաղում մրցակիցն էր Ֆինլանդիայի հավաքականը, որը պարտություն կրեց 0։2 հաշվով։

Հայաստանի հավաքականը նախորդ ընկերական հանդիպումը հունիսի 1-ին անցկացրել է Խորվաթիայի հավաքականի հետ և հասել ոչ ոքի արդյունքի։ Եթե առաջին խաղակեսում խորվաթների առավելությունն ակնհայտ էր, ապա ընդմիջումից հետո Խոակին Կապառոսի գլխավորած թիմը զգալիորեն ավելացրեց և կարողացավ խուսափել պարտությունից՝ 1։1։

Առանց Զլատան Իբրահիմովիչի մնացած մրցակիցը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում Շվեդիայի հավաքականը զբաղեցնում է 18-րդ տեղը (Հայաստանը 90-րդն է)։ 2016 թվականից Շվեդիայի հավաքականը գլխավորում է 58-ամյա շվեդ մասնագետ Յանե Անդերսոնը, որը ազգային թիմին միանալուց առաջ աշխատել է միայն շվեդական ակումբներում։ Այս ընկերական խաղերով Շվեդիայի թիմը պատրաստվում է Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարին, որի խմբային փուլում կմրցի Իսպանիայի, Լեհաստանի ու Սլովակիայի հավաքականների հետ։

Հատկանշական է, որ Յանե Անդերսոնը Հայաստանի դեմ խաղի մեկնարկային կազմը հրապարակել էր հանդիպումից մեկ օր առաջ։ Տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից հանդես կգան Ռոբին Օլսենը («Էվերտոն»), Միկայել Լուստիգը (ԱԻԿ), Մարկուս Դանիելսոնը («Դոլյան Իֆան»), Վիկտոր Լինդելյոֆը («Մանչսթեր Յունայթեդ»), Պիեր Բենգտսոնը («Վայլե»), Սեբաստիան Լարսոնը (ԱԻԿ), Ալբին Էկդալը («Սամպդորիա»), Կրիստոֆեր Օլսոնը («Կրասնոդար»), Էմիլ Ֆորսբերգը («Լայպցիգ»), Ալեքսանդր Իսակը («Ռեալ Սոսյեդադ»), Դեյան Կուլուշևսկին («Յուվենտուս»)։

Իտալական «Միլանի» 39-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչն այս տարվա մարտին մոտ 5 տարվա ընդմիջումից հետո վերադարձավ Շվեդիայի հավաքական, որպեսզի մասնակցի Եվրո-2020-ին, սակայն վերջերս վնասվածք ստացավ և չի օգնի ազգային թիմին։ Ասել, թե Իբրահիմովիչն ինչ դերակատարում կարող էր ունենալ սկանդինավյան թիմում, կստացվի ոչինչ չասել։ Նախկինում հարձակվողը Շվեդիայի հավաքականում հանդես էր եկել 2001-2016-ը և 116 խաղում դարձել 62 գոլի հեղինակ: Նա ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է:

Ծանոթ մրցավայրը

Հանդիպումը տեղի կունենա Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում, որը ֆուտբոլային խաղերին հյուրընկալում է 50 հազար հանդիսական։ Մայիսի 29-ին այս ստադիոնում տեղի ունեցած Շվեդիա – Ֆինլանդիա ընկերական հանդիպումն անցկացվել է առանց հանդիսականների, և սպասվում է, որ այս խաղը ևս կանցնի դատարկ տրիբունաների ներքո։

2017 թվականին «Ֆրենդս Արենայում» տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի եզրափակիչը, որտեղ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 2։0 հաշվով հաղթել էր հոլանդական «Այաքսին»։ Այդ խաղում անգլիական ակումբի գոլերից մեկը խփել էր այժմ իտալական «Ռոմայում» հանդես եկող 32-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը չի հրավիրվել Հայաստանի ազգային հավաքականի այս հավաքին։

Բուքմեյքերների կարծիքը

Բուքմեյքերական գրասենյակները բացահայտ ֆավորիտ են համարում Շվեդիայի հավաքականին, որի հաղթանակը միջինը գնահատում են 1.22 գործակցով։ Հայկական թիմի հաղթանակը ստացել է 11.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 5։75։

Ընկերական հանդիպում

Շվեդիա - Հայաստան՝ 22։45 (Երևանի ժամանակ)

Գլխավոր մրցավար՝ Մատիաս Գեստրանիուս (Ֆինլանդիա)

Ֆոտո՝ ՀՖՖ

Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Բաց դռների մոտեցումը Ընկերության որդեգրած թափանցիկության քաղաքականության մաս է կազմում և ԶՊՄԿ ՓԲԸ-ն ակտիվացնելու է Ընկերության գործունեությանը ծանոթանալ ցանկացողների հետ շփումը Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը «Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի