Լրահոս
Կարևոր


«Գնացողներին բաց եմ թողնում». Անի Խաչիկյան

Ֆոտո

Դերասանուհի Անի Խաչիկյանն այսօր նշում է 28-ամյակը։ Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ օրը հատուկ չի տոնում։

«Օրս սկսել եմ սովորականի պես, այս տարի տոնական տրամադրություն չունեի։ Առավոտյան արթնացել եմ, ինչպես սովորական օրերին։ Անակնկալներ ևս չեմ ունեցել, որովհետև քաղաքից դուրս եմ գտնվում։ Հատուկ ծննդյանս օրվա համար չէ, որ գնացել եմ, ուղղակի այս շրջանում ազատ էի, որոշեցի Երևանում չմնալ։ Հաճախ եմ գնում քաղաքից դուրս, բնականության շղթայի մեջ եմ։ Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերը շատ գեղեցիկ են, թեև Հայաստանում բոլոր տեղերն էլ յուրահատուկ բնություն և էներգետիկա ունեն»,- ասաց նա։

Անիի խոսքով՝ կեսգիշերին տորթ է ունեցել, մոմեր փչել, բայց հատուկ երազանք այդ պահին չի մտապահել։

«Այս տարի բոլորիս երազանքը, կարծում եմ, նույնն է. ուզում եմ այնպիսի մթնոլորտում ապրենք, որ ամենօրյա ռեժիմով չմտածենք կյանքի ու մահվան սահմանագծի մասին։ Ես սիրում եմ իմ երազանքները նպատակների վերածել, արագ կատարվում են։ Ճանապարհին, իհարկե, բարդություններ լինում են։ Եթե դրանցից կոտրվում ես, պետք է վերանայես իրավիճակը, եթե այնպիսի փորձություն է, որից հետո շարունակելու հնարավորություն կա, չեմ կոտրվում։ Իմ կյանքի ճանապարհները բարդ են եղել, բայց շնորհակալ ու գոհ եմ դրանց համար։ Դրանք հնարավորություններ էին ինքս ինձ ճանաչելու, զարգանալու և բացահայտելու համար։ Դեռ ինձ բացահայտում եմ։ Եթե ինչ-որ պահի՝ թեկուզ 60 տարեկանում հասկանամ, որ լիարժեք բացահայտել եմ ինձ, տխուր կլինի»,- ասաց նա։

Ըստ դերասանուհու՝ իր ձեռքբերումները նյութական չեն։ «Իմ ամենամեծ ձեռքբերումներն են` կյանքի բոլոր ելևէջների հետ ներդաշնականությունը, սիրո սահմանների՝ այսինքն՝ անսահմանության ճանաչումը, մարդիկ, որոնք եկել և չեն գնացել կամ գնացել են։ Գնացողներին բաց եմ թողնում, մարդկանց պահելու խնդիր չունեմ, կյանքի հետ հաշտ եմ»,- նշեց Անին։

28-ամյա դերասանուհին շեշտեց, որ մեծացող թվերից չի վախենում։

«Բնական գործընթաց է։ Իմաստ չկա վախենալ մի բանից, որը, միևնույն է, պետք է լինի։ Ինձ 28 չեմ զգում, մի օր ավելի մեծ եմ զգում, մի օր ավելի փոքր, ամեն ինչ իրավիճակից է կախված։ Այսօր, օրինակ, տարիք չեմ զգում, էությամբ միաձուլված եմ կյանքին։ 28-ի հետ հատուկ նպատակներ չեմ կապում, վերջին մեկ տարին շատ բան է փոխել։ Բոլորս հարվածներ ենք ստացել, ամեն մեկս տարբեր չափի ու ձևի, իսկ դրանց հաղթահարման ճանապարհն ու դրանցից դուրս գալու կարողությունը փոխվել է։ Սկզբում մտածում էի՝ ամեն ինչ դեպի անկում է գնում, հիմա հասկացել եմ, որ մարդու հնարավորություններն ու կարողություններն անսահմանափակ են։ Ինչ իրավիճակում էլ նրան դնես, եթե ապրող տեսակ է, կապրի։ Չէի ցանկանա այս տարբերակով բացահայտել դա, բայց այդպես ստացվեց»,- նկատեց նա։

Դերասանուհին ինքն իրեն մաղթեց պահպանել չհանձնվելու կարողությունը։ «Միշտ եմ չհանձնվող եղել, դա, երևի, ինչ-որ տեղից է տրված»,- եզրափակեց նա։

Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ