Լրահոս
Կարևոր


Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրության մասին

Քաղաքականություն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ անդրադարձավ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը։

 

«Նախորդ 24 ժամում Սերժ Սարգսյանը և հանրապետականները սպառնում էին, որ հեսա կոմպրոմատ են հրապարակելու։ Հանրությունը մի փոքր տարակուսած է։ Նրանք հարց են տալիս՝ հիմա էս ձայնագրությունով Սարգսյանն ուզում է վնա՞ս տալ Փաշինյանին, թե՞ օգուտ։ Այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին և ամբողջությամբ հիմնավորում է մեր այն դիրքորոշումները, պատմությունը, որը վերջին 7 ամսվա ընթացքում ամենատարբեր հարթակներից մենք ներկայացրել ենք մեր ժողովրդին»,- ասաց Փաշինյանը։

 

Նա նշեց, որ 2018 թվականի մայիսին Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը ժառանգել է փակուղային, դեֆորմացված վիճակում։ «Եվ որն է եղել ամենակարևոր պրոբլեմն այդ պահի դրությամբ։ Ամենակարևոր պրոբլեմը եղել է այն, որ միջնորդները ըստ էության հետագա զարգացումների և կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ արտահայտել են այն նույն դիրքորոշումը, ինչ արտահայտել է Ադրբեջանը։ Բայց շատ կարևոր է արձանագրել, որ դա 2018-ին չէ, որ տեղի է ունեցել։ Դա տեղի է ունեցել շատ ավելի վաղ, ես խոսել եմ այդ մասին՝ ասելով, որ 2016 թվականի հունվարին միջնորդները Հայաստանին ըստ էության պայման են ներկայացրել հրաժարվել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի գաղափարից, ինչը նշանակում է, որ ըստ էության հարցը դրված է եղել այսպես. նախկինում գոյություն ուներ տարածքներ կարգավիճակի դիմաց բանաձև, հետո գոյություն ուներ տարածքներ խաղաղության դիմաց բանաձև, 2016-2018 թվականներին ձևակերպվեց և 2016 թվականի ապրիլյան պատերազմով ամենավերջին աստիճանի լրջացավ տարածքներ ոչ մի բանի դիմաց բանաձևը։ Եվ մենք 2018 թվականին բանակցային գործընթացը ժառանգել ենք մի իրավիճակում, երբ սեղանի վրա դրված է եղել տարածքներ ոչ մի բանի դիմաց բանաձևը։ Եվ շատ կարևոր է արձանագրել, որ միջնորդները և միջազգային հանրությունը, որի վրա մենք երկար տարիներ հույս ենք ունեցել, ահա այդ միջազգային հանրությունը մեր առաջ դրել է խնդիր՝ վերադարձնել տարածքները ոչ մի բանի դիմաց»,- հայտարարեց Փաշինյանը։

 

Նա հավելեց, որ իրականում «5+2» բանաձև գոյություն չի էլ ունեցել, որովհետև այդ 2-ը Հայաստանի համար պրոցեսն ինչ-որ ձևով հետաքրքիր ու գայթակղիչ դարձնելու համար էր։ Եվ այդ 2-ն այն պահեստային հատվածն էր, հետագայում պետք է զիջվեր՝ այդ լուծումը Ադրբեջանի համար ընդունելի դարձնելու համար։

«Եվ, հետևաբար, եկեք արձանագրենք, թե իրադրության զարգացման ինչ հնարավորություն կար 2018 թվականի մայիսի դրությամբ։ Առաջինը՝ տարածքներ ոչ մի բանի դիմաց։ Երկրորդ, ներքին տեղահանվածների անվան ներքո ադրբեջանցիների վերադարձ Լեռնային Ղարաբաղ։ Իսկ որ վերադառնային, որտե՞ղ էին ապրելու, սարերում ու անտառներո՞ւմ։ Եվ հետո, ոչ մի բան, հետո կապրեինք կտեսնեինք։ Հետո մենք ապրեինք ու կտեսնեինք Նախիջևանը։ Էս է ամբողջ պատմությունը։ Արդյոք կար մի պատուհան, արդյոք կար մի հնարավորություն, որ մենք որևէ փոխզիջումային լուծման գնանք և խուսափենք այս ամենից։ Իրականում այս ձայնագրությունը հնարավորություն է տալիս, որ մենք ամբողջ խոսակցությունը բացենք։ Այդ խոսակցությունն այն մասին է, որ միջնորդները, որոնք այս բանակցային գործընթացը պետք է տանեին կարգավորման, ըստ էության ձևակերպել են Ադրբեջանի մոտեցումները որպես բանակցային հետագա գործընթացի զարգացում։ Իրականում այս պատմությունն սկսվել է 1998 թվականին, երբ Հայաստանի ղեկավարի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը, որը 98 թվականին ուներ բանակցային կողմի՝ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ, և դա Արցախյան պատերազմի ամենամեծ ու շոշափելի հաջողությունն էր, զրկվեց դրանից։ Ահա այդ կարգավիճակը 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի անձնական որոշմամբ զիջվեց։ Եվ Ղարաբաղը զրկվեց միջազգայնորեն ճանաչված իր միակ կարգավիճակից», նշեց նա։

ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան