ՌԴ ՊՆ նոր հաղորդագրություն է տարածել

Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախի Մարտունու շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչների անվտանգությունը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Ինչպես նշում է գերատեսչությունը, Մարտունու շրջանի Ճարտար գյուղի ներկայացուցիչները դիմել են հումանիտար արձագանքման կենտրոն՝ խնդրելով ապահովել գյուղատնտեսական դաշտերում աշխատանքների անվտանգությունը։

«Այսօրվանից և հաջորդ շաբաթվա ընթացքում ապահովելու ենք գյուղատնտեսական աշխատանքների իրականացման անվտանգությունը»,- հայտնել է մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Վասիլևը:

Ինչպես նշվում է, ռուս խաղաղապահները նաև աշխատանքներ են իրականացնում տեղանքը պայթունավտանգ առարկաներից մաքրելու ուղղությամբ։ 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 2 123 հա տարածք, 650 կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25,613 պայթուցիկ առարկա:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուսաստանյան խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ 

Լրահոս
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Մարալիկում է Շտապ․ Ռոսսիա մոլի տարածքում խոչընդոտել են Տիգրան Ուրիխանյանի շտաբի քարոզարշավը Ասում ա՝ բարև ձեզ, սիրելի սպիտակցիներ. էդտեղ սպիտակցի չկար, ո՞ւմ ես բարևում, Փաշինյան. սպիտակցի UCOM-ն առաջարկում է ձեռք բերել ALCATEL 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS HIPER OKI ականջակալներ Այսօր «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը Արա Աբրամյանի գլխավորությամբ այց կատարեց Սևան քաղաք «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը համակիրների հետ ԲՀԿ-ի ծրագրի հիմքում «հնարավորությունների հավասարության» գաղափարն է «Մեր տունը Հայաստանն է». քարոզարշավ վաղը՝ 15:00 ՈՒՂԻՂ. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Սևանում է ՀԴԿ-ն չի ճանաչում ԿԸՀ կողմից Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը․ հայտարարություն «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Մալաթիա-Սեբաստիայում շարունակվում է (լուսանկարներ) «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ Ծաղկավան գյուղում Մի՛ հրաժարվիր ապրել և մի՛ խլիր պետության կյանքը. «Հայաստան» դաշինք Սոցիալական հարցումների արդյունքների ամփոփմամբ` առաջատարը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է ԲՀԿ-ի բարձր վարկանիշը ոմանց ցնցումների մեջ է գցել. Իվետա Տոնոյան Աշխարհի ամենաազդեցիկ հայերից մեկը․ Արա Աբրահամյանի ֆենոմենը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ունենալու ենք 15 հազարի հասնող աշխատատեղեր․ Տիգրան Ուրիխանյան Իշխանությունը ՀՀ-ում գտնվող երկու սիրիացի վարձկաններին չի փոխանակում հայ գերիների հետ «Մեր տունը Հայաստանն է». քարոզարշավ վաղը՝ 12:00-ին EURO 2020-ի ընթացքում UCOM-ի բաժանորդները կմասնակցեն uMeter քվեարկություն- խաղարկությանը Աջափնյակի զոհված ազատամարտիկների հիշատակին Եռախաչ համալիր կբացվի ԼՀԿ-ն Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Բերդավանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցություն. քարոզարշավ Երևանում (լուսանկարներ) «Մեր տունը Հայաստանն է». քարոզարշավ վաղը 13:00-ին
Ամենադիտվածը