ՀԴԿ-ն չի ճանաչում ԿԸՀ կողմից Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը․ հայտարարություն

Հայաստանի դեմոկրատական ​​կուսակցությունը չի ճանաչում ԿԸՀ կողմից կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը և սա համարում է քաղաքական կողմնակալության դրսևորում։ Կարծում ենք, այս որոշումը կայացվել է ճնշման ներքո, քանի որ Դեմոկրատական կուսակցությունը վերածվել է լուրջ ուժի, իսկ Տիգրան Արզաքանցյանն այս ընթացքում ձեռք է բերել այնպիսի համբավ, որ վայելում է տասնյակ հազարավոր ընտրողների վստահությունը։

Նշենք, որ կուսակցական բոլոր փաստաթղթերն ընդունվել և գրանցվել են, օրենքը հետադարձ ուժ չունի: Որոշումը շուտով կբողոքարկվի դատարանում:

Դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդի հեռացումը կասկածի տակ է դնում հունիսի 20-ի ընտրությունների օրինականությունն ընդհանրապես։ Ակնհայտ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նմանատիպ որոշումներ մեկ անգամ չէ, որ կայացնելու է և սա թույլ է տալիս կասկածել նաև ընտրությունների արդյունքների վերաբերյալ հետագա արդարությանը: Միասին պաշտպանենք պետությունը ցանկացած անօրինական քայլերից:

Հիշեցնենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 10-ի հերթական նիստում քննարկեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցմանը վերաբերող հարցը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ստացել են Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից գրություն, համաձայն որի՝ ոստիկանությունը մերժել է Տիգրան Արզաքանցյանին վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրել։

Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով նա չունի ընտրվելու իրավունք:

Հանձնաժողովի անդամները 5 կողմ 1 դեմ ձայներով որոշեցին մերժել՝ փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։

Լրահոս
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի ակտիվների մեծությունը հատել է 212 միլիարդ դրամի շեմը 44-օրյա պատերազմում նահատակված Իսահակ Սիմոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով «Որդիս ծնվեց պատերազմի ժամանակ, երկու ամիս էր, ինչ հայրս մահացել էր». Նիկոլայ Եղիազարյանը՝ դստերն ու որդուն հոր պատվին անվանակոչելու և ընտանիքի մասին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորման դեմ պաշտպանների կողմից բերված բողոքը. ՊԵԿ 3 հրշեջ ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 38 հրշեջ ուղղաթիռ, 620 հրշեջ մեքենա. Թուրքիայի հրդեհը մարել չի հաջողվում ԵԽ–ում դատապարտել են Բաքվին Տղամարդը փորձել է հաշվեհարդար տեսնել որդու հետ լարված հարաբերություններ ունեցողների նկատմամբ ՀՀ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով և ոսկյա իրերով պայուսակ Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է Արարատ Միրզոյանի նոր որոշումը Սահմանային շերտում առանց թույլտվության տեսալուսանկարահանում անելու համար կսահմանվի տուգանք․ նախագիծն ընդունվեց ամբողջությամբ Արցախից ծանր գանգուղեղային վնասվածքով 3-ամյա երեխա է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ Թուրքիայի խորհրդարանի նախագահն այցելել է օկուպացված Շուշի ՄԻՊ գրասենյակի դիմաց քաղաքացի է ինքնահրկիզվել․ նա հոսպիտալացվել է Կրթությունը՝ ամուր պետության հիմք․ IDBank-ն ու Հայ-Ռուսական համալսարանը կհամագործակցեն Ռուսաստանը հայտարարություն տարածեց հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանը սադրանքի է դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ Թշնամին դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Պաշտոնի նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նախադեպը չունեցող միջոցառման արդյունքում 45 մլն դոլարի հերոին է հայտնաբերվել․ ՊԵԿ (տեսանյութ) Ռուս քաղաքագետ. Փաշինյանը կրկնում է իր սխալը ՈւՂԻՂ․ Խորհրդարանը վերջին արտահերթ նիստն է գումարել Ընկերները կրկին միասին են Ինչ իրավիճակ է Գեղարքունիքի համայնքներում
Ամենադիտվածը