Լրահոս
Կարևոր


Հայաստանը առաջիկա ամիսներին կստորագրի Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապիտուլիացիոն երկրորդ փաստաթուղթը. Թուրքագետ

Քաղաքականություն

ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ. ՀՐԱԺԵՇՏ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻՆ

Քանի որ այս պահից բոլորը սկսելու են մեղադրել միմյանց ընդդիմության պարտության մեջ, ես փոխարենը առաջարկում եմ արձանագրել ինչ ունենք և ինչ անել։

ԻՆՉ ՈՒՆԵՆՔ

ՀՀ-ում բնակչության 25%-ի ձայնով կապիտուլիանտը վերընտրվեց։ Մոտավորապես 20% մարդ քվեարկել է նրան դեմ, իսկ 50%-ը՝ ուղղակի չի մասնակցել։ Թեև զգալի թիվ են կազմում մեր այն հայրենակիցները, ովքեր չեն պատկերացնում կապիտուլիանտի մնալու վնասները, այնուամենայնիվ մեր երկրի բնակչության մեծ մասը հասկանում է, որ թուրքամետ Փաշինյանն աղետ է։ Ցավոք, դա չի ազդում որոշում կայացնելու վրա։

Հայաստանը առաջիկա ամիսներին կստորագրի Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապիտուլիացիոն երկրորդ փաստաթուղթը, որով թշնամին վերջնականապես կստանա Արցախը, Սյունիքի թյուրքական միջանցքը, Տավուշի ու Արարատի մարզի անկլավային տարածքները։ Սրա դիմաց Հայաստանը կստանա միայն պատրանք (ինքնախաբեություն), որ ունի բաց ճանապարհներ։ Սակայն դա կլինի բացառապես պատրանք, որովհետև այդ բաց ճանապարհները կլինեն բաց այնքան ժամանակ, քանի մենք կատարում ենք մեր թշնամիների պահանջները։

Ըստ էության՝ Հայաստանը կվերածվի Թուրքիայից կախված ու զուտ ծառայություններ մատուցող երկրի։ Թե սա միջնաժամկետ հեռանկարում ինչ է նշանակում, կարող եք տեսնել՝ կարդալով Վրաստանի կամ Սիրիայի վերջին 20 տարվա մանրամասն պատմությունը։ Որևէ լուրջ ու երկարաժամկետ զարգացման ծրագիր կապիտուլիանտի կառավարությունը չի կարող ո՛չ մշակել, ո՛չ առավել ևս իրականացնել։

Հայաստանում այսօրվանից կուժեղանան ընդդիմադիրների հանդեպ տարատեսակ ճնշումները ամենատարբեր մակարդակներում։ Կխմբագրվի մեր պատմությունը, նորից կստեղծվեն նորանոր միֆեր ու կեղծ պատմություններ բոլոր ընդդիմադիր ու այլախոհ մարդկանց մասին։ Սուտը նորից կդառնա գերակա հանրային դիսկուրսում։ Արդյունքում առանց այդ էլ ուժեղացող արտագաղթը կլինի նաև որակապես շատ ցավոտ. Հայաստանը կլքեն բազմաթիվ ունակ ու ամենակարևորը՝ ազգային մտածողությամբ մարդիկ։

ԻՆՉ ԱՆԵԼ

Հայաստանի ազգային վերնախավը, իր բոլոր թերություններով հանդերձ, կարողացել էր պատվով ու հաղթանակած դուրս գալ անցյալ դարի հիմնական փորձությունից՝ ազգային ազատագրական պայքարից։ Այսօր սակայն, այդ վերնախավը սպառված է, իսկ նոր ազգային վերնախավ դեռ չի ձևավորվել։ Պետք է գիտակցել, որ այդ նոր վերնախավը կազմող մարդիկ շատ չեն լինելու (եթե այս տողերը հասկանում ես, ապա դու արդեն այդ վերնախավի մի մասն ես՝ անկախ զբաղեցրածդ պաշտոնից, ունեցածդ սոցիալական դիրքից և այլն)։

Հայաստանում, ինչպես որ այլուր, ինքնաբուխ շարժումներ, ցույցեր, շարժումներ, հաղթած պատերազմներ չեն լինում (սա գիտական փաստ է)։ Առանց կազմակերպչի՝ ազգային վերնախավի, հնարավոր չէ հասնել որևէ հաջողության՝ անկախ ցուցաբերած անհատական խիզախությունից։ Պետք է վերջնականապես մոռանալ այն հիմարագույն պատրանքը, թե «ժողովուրդը կհասկանա և...»։ Էդպես չի լինում, չի եղել ու չի լինի։ Ինչպես 2018-ին ինքնաբուխ չէր ոչինչ, այնպես էլ հիմա։ Հասարակության կազմակերպիչ ուժը վերնախավն է, որի իմաստությունից, ճկունությունից ու անձնազոհություն է կախված ժողովրդի հաջողությունը։ Պետք է խոստովանել, որ կապիտուլիանտի թիմը (ոչ տեղական) այս հարցում դեռևս հաղթում է ազգային վերնախավին։

Սա գիտակցելով՝ պետք է չվախենալ, չհիասթափվել, ինքնակազմակերպվել։ Մեր պետության հիմնադիր Արամ Մանուկյանը, 1915-ի աղետը տեսնելուց հետո, չի հիասթափվում սեփական ժողովրդից, այլ գիտակցելով վերնախավի դերը, կտրուկ ու երբեմն բռնի մեթոդներով 1917-1918թթ. անցնում է ազգային պետության կառուցմանը սեփական ուժերի վրա հենվելով։ Ու հաջողվում է։

Արդյո՞ք մենք կունենանք հնարավորություն փրկելու իրավիճակը, եթե այս ամենը գիտակցենք ու գործի անցնենք։ Կարծում եմ՝ այո։ Առնվազն չփորձելու իրավունք չունենք։ Ես փորձելու եմ։

Բայց այդ ամենից առաջ պետք է հրաժեշտ տալ բոլոր պատրանքներին ու հասկանալ, որ սա անդառնալիությունից առաջ վերջին կանգնառն է, որտեղ ամեն բան որոշում է ոչ թե ժողովուրդը, այլ Նժդեհի «վճռական մենակները»։

պ.գ.թ., թուրքագետ Վարուժան Գեղամյան, 21.06.2021թ.

 

 

 

 
 
 
  •  
Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՀաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը. ԶՊՄԿՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ