Լրահոս
Կարևոր


Տոկիո-2020. Հիմա Տոկիո պետք է գնամ ոսկե մեդալի հետևից. Սիմոն Մարտիրոսյան

Սպորտ

Հայկական ծանրամարտի դպրոցը ամուր հիմքեր ունի և վերջին տարիներին էլ շարունակում է բարձունքում մնալ: Համաշխարհային մի շարք մրցաշարերում ծանր քաշային կարգերում Հայաստանի ներկայացուցիչներն իրենց ուրույն տեղն ունեն: Հայաստանի օլիմպիական հավաքականում, սակայն, այս տարի կլինեն միայն երկու ծանրորդ: Տղամարդկանց պայքարում` 109 կգ քաշում պայքարի մեջ կմտնի նաև Սիմոն Մարտիրոսյանը: Նա աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: «Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020» նախագծի հերոսը Սիմոն Մարտիրոսյանն է:

Ասել, որ Մարտիրոսյանը Հայաստանի օլիմպիական թիմի մեդալի հիմնական հավակնորդներից մեկն է, կնշանակի ոչինչ չասել: Մեր հանդիպման ժամանակ, երբ լուսանկարիչն աշխատում էր ընթերցողին փոխանցել այդ պահին տեղի ունեցող իրավիճակը, Սիմոնին խնդրեց նայել դեպի «հաղթանակ»: Սիմոնը նայեց երկնքին:

-Սիմոն, մենք բազմաթիվ զրույցներ ենք ունեցել: Բայց այս անգամ սկսենք ամենասկզբից: Ինչպե՞ս եք սկսել հետաքրքրվել ծանրամարտով:

-Փոքր տարիքում սպորտը շատ էի սիրում: Մինչ ծանրամարտը գնացել եմ բռնցքամարտի մեծ եղբորս հետ, բայց նա գնաց ծառայության, և հայրս չթողեց միայնակ շարունակեմ հաճախել բռնցքամարտի: Մեր ազգում եղել են ծանրամարտիկներ: Հորեղբայրս` Անդրանիկ Մարտիրոսյանը, մեծ արդյունքներ է գրանցել ծանրամարտում: Հայրս էլ ժամանակին զբաղվել է այս մարզաձևով, բայց ձեռքի վնասվածքի պատճառով չի շարունակել: Եվ մի օր էլ մեր հարևաններից Արշակն առաջարկեց իր հետ ծանրամարտի դահլիճ գնալ:

Համոզեցի հայրիկիս, որ թողնի գնամ ծանրամարտի: Առաջին անգամ, երբ գնացի դահլիճ, անկյունում մի փոքրիկ ձող կար, որը կշռում էր 30 կգ: Ես էլ 13 տարեկան էի: Այդ տարիքի համար 30 կգ ծանր քաշ է, մարզիչս ասաց, որ բարձրացնեմ այն ու առանց որևէ դժվարության բարձրացրեցի:

Դրանից հետո բարձրացրեցի 60 կգ: Մարզիչս ապշել էր իմ հնարավորություններից: Մարզիչը պտտվեց դեպի Արշակը` մեր հարևանը և սպառնաց, որ առանց այս երեխայի այլևս ծանրամարտի դահլիճ չգա: Ամենն այսպես էլ սկսվեց:

-Դուք միանգամի՞ց սիրեցիք ծանրամարտը:

-Օր օրի, երբ սկսեցի ավելի բարձր քաշեր բարձրացնել, դա ինձ ավելի էր մոտիվացնում: Եթե անկեղծ, դժվարություններ էլ են շատ եղել: Հատկապես դժվար էր, երբ նոր-նոր էի կայանում որպես ծանրորդ, քանի որ պետք է սովորեի ծանրամարտի նուրբ տեխնիկան, պետք է դիմանայի մարմնի ցավերին: Բայց անգամ այս ամենի հետ մեկտեղ ինձ դուր էր գալիս այն, ինչ անում էի՝ բարդությունը, տանջանքը: Անկեղծ ասած՝ չեմ մտածել, որ շատ մեծ արդյունքների եմ հասնելու. պարզապես սիրեցի ծանրամարտը և վերջ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել