Լրահոս
Կարևոր

Փաշինյանի սարքած նոր ՍԴ-ն ոչ լեգիտիմ է, ոչ լեգիտիմ է ողջ իշխանությունը, հիմա արդեն Հայաստանում գոյություն չունի Սահմանադրություն, գոյություն չունի օրենք. Աղասի Ենոքյան

Քաղաքականություն

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, որում անդրադառնում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Օրինականացած անօրինականության ռեֆլեքսիան

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ անօրինականություններ է գործել, բայց Սահմանադրական դատարանի դեմ սանձազերծած արշավում, ամեն գնով հաղթանակ պոկելու մարմաջի մեջ, նա անցավ բոլոր սահմանները։ ՍԴ-ի դատավորներին փոխելու՝ խորհրդարանի որոշումն ակնհայտ անօրինական էր եւ հակասահմանադրական։ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը շատ պարզունակ է՝ եթե կնիքն իմ ձեռքին է, ապա ինչ ուզենամ, կանեմ։

Մինչդեռ Սահմանադրությունը գերագույն օրենք է իշխանության մասին, նրա իմաստն այն է, որ սահմանում է, թե պետական կառավարման մարմիններից որը ինչ անելու իրավունք ունի եւ ինչի իրավունք չունի։ Ակնհայտորեն, Ազգային ժողովը չուներ այդպիսի որոշումներ ընդունելու իրավունք, բայց ընդունեց, քանի որ իր ձեռքին էր «կնիքը»։

Վենետիկի հանձնաժողովի հայտնած ափսոսանքը, որ իր խորհուրդները չեն լսել, այդ հանգամանքի հաստատումն էր միջազգային ամենաբարձր իրավական ատյանի կողմից։ Միաժամանակ, Ջիանի Բուքիքիոն մի ստանդարտ, բայց արդեն ժամկետանց կոչ էր արել` հարգել Սահմանադրությունը։ Անիմաստ կոչ է, քանի որ Սահմանադրություն արդեն չկա։

Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ թե իշխանություն է ինքն իր համար, այլ հանդիսանում է ՀՀ իշխանություն, իշխանություն ՀՀ բոլոր քաղաքացիների համար։ Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խախտում է օրենքը, ապա խախտում է ոչ միայն իր համար, այլ ողջ երկրի համար։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանի համար գոյություն չունի Սահմանադրություն, ապա ոչ մի քաղաքացու համար այն գոյություն չունի։

Նիկոլ Փաշինյանը իր համառությամբ երկու մեծ խնդիր ստեղծեց իր համար․ Առաջինն այն է, որ ՀՀ իշխանությունները զրկվեցին լեգիտիմությունից։ Երկու տարի թմբկահարվող 70%-ը դարձավ անարժեք։ Իշխանության էությունն այնպիսին է, որ այն միասնական համակարգ է, չի լինում այնպես, որ Ազգային ժողովը, կամ վարչապետը, կամ նախագահը լինեն լեգիտիմ, բայց այդ ընթացքում ստեղծեն ոչ լեգիտիմ Սահմանադրական դատարան։ Քանի որ Նիկոլ Փաշինյանի սարքած նոր ՍԴ-ն ոչ լեգիտիմ է, ապա ոչ լեգիտիմ է ամբողջ իշխանությունը, այդ թվում նաեւ՝ Նիկոլ Փաշինյան-վարչապետը։

Երկրորդ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, խախտելով Սահմանադրությունը, շշից բաց թողեց ջինը․ հիմա արդեն Հայաստանում գոյություն չունի Սահմանադրություն եւ գոյություն չունի օրենք։ Ընդ որում, գոյություն չունի ոչ մեկի համար եւ ոչ մի հարցում, մանավանդ՝ իշխանափոխության։ Ընդդիմադիր կուսակցությունները, ժողովրդական զանգվածները, հանրային ճնշումն այլեւս որեւէ մտահոգություն չպետք է ունենան, որ Նիկոլ Փաշինյանին լեգիտիմ ճանապարհով իշխանազերծեն։ Այլեւս չկա լեգիտիմ ճանապարհ, քանի որ բացի նրանից, որ չկա լեգիտիմ իշխանություն, չկա նաեւ գործող Սահմանադրություն՝ իշխանության մասին օրենքներ, ուրեմն եւ չկան իշխանությունից զրկելու կամ իշխանության գալու օրինական կամ ոչ օրինական ճանապարհներ։ Այլեւս բոլոր ճանապարհներն էլ լեգիտիմ են՝ կարեւորը Նիկոլ Փաշինյանի ձեռքից «կնիքը» վերցնելն է։

Հ․Գ․ Քայլող մարդուց (homo gressus) մինչեւ բանական մարդ (homo sapiens) 40 հազար լի ճանապարհ է․ Լաո Ցզի»:

Եթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ ՄխիթարյանԿա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան Աբրահամյան