Թուրքիայի խորհրդարանի նախագահն այցելել է օկուպացված Շուշի
ՀասարակությունԹուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիս) նախագահ Մուսթաֆա Շենթոփն այցելել է Ադրբեջանի օկուպացրած հայկական Շուշի բերդաքաղաք: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Թուրքական պետական «TRT» հեռուստատեսությանը տված հարցազրույցում Շենթոփը խոսել է հայերի կողմից «Շուշիի ավերման» մասին՝ համոզմունք հայտնելով, որ Շուշին շուտով կվերականգնվի:
Արցախի խաղաղ բնակավայրերի ռմբակոծման ու ավերման մեջ մեծ ներդրում ունեցած պետության խորհրդարանի ղեկավարը անհեթեթաբար հայկական կողմին է մեղադրել բարբարոսության և ավերածություններ իրականացնելու մեջ:
Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանի նախագահները միասին շրջել են Ադրբեջանի կողմից զավթված հայկական բերդաքաղաքում:
Ավելին՝ այստեղ