«Իրականում հեշտ չէ աղջիկ տալը, կարծես, քո մի կտորը տաս ուրիշին»․ Անահիտ Կիրակոսյանը՝ ամուսնությունից հետո դստեր հետ հուզիչ բաժանման մասին

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն այս օրերին ամուսնու՝ Արտակի հետ Թունիսում է։ Օգոստոսը նրանց ընտանիքում լի է դրական իրադարձություններով, քանի որ ամսվա սկզբին ամուսնացավ նրանց ավագ դուստրը՝ Լաուրան, բացի այդ, այս ամիս Արտակի ծնունդն է և զույգի ծանոթության 10–ամյակը։

Անահիտն ու Արտակն ամուսնացել են, երբ Լաուրան 9 տարեկան էր, Աննան` 8։ Նրանք հենց սկզբից դերասանուհուն ընդունել և սիրել են որպես մայր։ Անահիտն էլ նրանց է վերաբերել հարազատ աղջիկների պես։

Լաուրայի ամուսնությունից օրեր անց Անահիտը Tert.am Life–ի հետ զրույցում խոստովանեց, որ այդքան տարի երեխաներին պահելուց հետո դժվարությամբ բաժանվեց աղջկանից։

«Իրականում, շատ–շատ էինք հուզվել թե՛ ես, թե՛ Լաուրան։ Վերջին պահին, երբ արդեն պետք է բաժանվեինք, մենք գնայինք, ինքը մնար իր նոր ընտանիքում, այնքան հուզվեցինք, լացեցինք։ Զգացողություն էր, կարծես ձեռքդ պոկում, տալիս են ուրիշին։ Իրականում հեշտ չէ աղջիկ տալը, կարծես, քո մի կտորը տաս ուրիշին։ Միաժամանակ ուրախ ես, որովհետև դա իր երջանկությունն է, իր սերը։ Իր ցանկությունն ու որոշումն է եղել ամուսնանալը»,– ասաց Անահիտն ու հավելեց, որ այս ամենը հասկանալով հանդերձ այդ զգացողության դեմ ոչինչ չես անի։

Դերասանուհին նշեց, որ դստեր ամուսնությունից հետո էլ անընդհատ խոսում են, քանի որ իրենք առօրյայում շատ կապված են, բայց փորձում է չափը չանցնել:)

«Անընդհատ խոսում էինք իրար հետ, մեր կապը շատ ամուր է, բայց և գիտակցում եմ, որ վերջ, արդեն պետք է իր տան  օրենքներով առաջնորդվի։ Ես չեմ սիրում, երբ անընդհատ միջամտում են ընտանեկան հարցերին։ Ես որպես մայր էլ միշտ ազատ եմ թողել երեխաններին, հիմա էլ որպես զոքանչ չեմ միջամտելու։ Եթե չօգնեմ, հաստատ չեմ խանգարի»,– ասաց նա։

Լրահոս
Տեսանյութ.Տիգրան Արզաքանցյանն իր թիմակիցների հետ նոր կուսակցություն է ստեղծելու Ադրբեջանը՝ հաղթելով պայմանավորված պատերազմում, ջախջախիչ պարտություն է կրում դիվանագիտական ճակատում. Ա․Ղազինյան Կրթության որակը Հայաստանում կբարելավվի, երբ փոխվի ուսուցչի հանդեպ վերաբերմունքը ՁԻՀ-ի «Գիտություն և Պետություն» խորագրով առցանց զրույցի հյուրը Գևորգ Պողոսյանն է Զարմանում եմ , երբ զարմանում են Նիկոլի թույլ, անհաջող ու վախեցած ելույթից ՄԱԿ-ում. Էդուարդ Շարմազանով Ժողովրդավարություն գոչելով՝ նա հանձնեց Արցախը, խաղաղության պոռալով՝ հանձնում է Հայաստանը. Արմեն Աշոտյան Հայաստանի այս իշխանություններն ընդունել են թուրք-ադրբեջանական օրակարգը և շարժվում են այդ ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան eSIM-ը այժմ հասանելի է Beeline-ի բաժանորդներին Փորձ է արվել Հայաստան ներմուծել կեղծ տվյալներով մեծ քանակությամբ հագուստ. ՊԵԿ (տեսանյութ) Ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ Օրինական կարգավիճակ չունեցող հայերը ՌԴ-ում խնդրի առջև են կանգնել. «Ժողովուրդ» Ադրբեջանցիները կրակել են Արցախում բերքահավաք իրականացնող բնակիչների ուղղությամբ Համայնքները խոշորացնում են, որ թուրքին հանձնելուց ասե՞ն մի համայնք ենք հանձնել, ոչ թե տասը. Աննա Մկրտչյան Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով Սյունիքի շուրջբոլորը զորքեր են կուտակվել. Թուրք-իրանական սառը պատերազմ «Ծնողական փառքի մեդալով» պարգևատրված ծնողներին ամենամսյա 100.000 դրամ պատվովճարը մինչ այս պահը չեն վճարվում. Կարեն Ավագյան Զինվորների վրանում հրդեհ է բռնկվել, պատճառը՝ վառարանն է եղել Մի դրամի ուժը հատել է 40 միլիոնի սահմանը Մահացել է հայկական կինոյի լեգենդը «Միթի» Ազգային հետազոտական միջուկային համալսարանի պատվիրակության այցը Գ.Վ.Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղ Հաստատվեց, որ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին ևս մերժել է պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի առաջարկը. Ղազինյան Մոտենալով հայկական դիրքին՝ ադրբեջանցին ավտոմատով կրակել է իր գլխին. մանրամասներ Սև լճի տարածքում տեղի ունեցածից Մոտենալով հայկական դիրքին՝ ադրբեջանցին ավտոմատով կրակել է իր գլխին. մանրամասներ Սև լճի տարածքում տեղի ունեցածից Ջուր չի լինելու Դիլիջանում «Հայրենիք» կուսակցության քվեաթերթիկը 2-րդ համարն է. Արթուր Վանեցյան
Ամենադիտվածը