Լրահոս
Կարևոր


Մեր երկիրը, ժողովուրդը, Ազգը, Հայրենիքը և անկախությունը պետք է վերածնվի. Արտակ Զաքարյան

Քաղաքականություն
Արտակ Զաքարյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Բոլորս ցասումով և քննադատաբար ենք վերաբերվում ՀՀ Անկախության 30-ամյակի առթիվ, Նիկոլի կողմից հնչեցրած մասշտաբային "գունագեղ" տոնակատարությունների անցկացմանը: Պատճառները ցավալի են, բազմաթիվ և հիմնավոր: Իսկ իրականում ինչպես նշել Անկախության 30 ամյակը: Մի հանգամանք, որը ազգային հպարտություն է ներշնչել և արժևորվել գրեթե բոլոր հայերի կողմից:
Ուղիղ 29 տարի սեպտեմբերի 21-ը իրական տոն է եղել, իր բոլոր հիշարժան հոբելյանական միջոցառումներով, ռազմական շքերթներով, պետականության ձեռքբերումների, նվաճումների, կայունության, զարգացման և առաջընթացի արձանագրումներով, համազգային համախմբմամբ և ապագային ուղղված նոր ծրագրերով:
Ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ենք տոնելու 30-ամյակին, պատկերացնելն անգամ դժվար է: Բայց նաև անտեսել այն ուղակի չենք կարող: Աշխարհն ուշադիր հետևելու է, թե ինչպե՞ս են այս տարի հայերը նշելու անկախության տոնը, որից ոչինչ չի մնացել, և որի կործանիչներին նույն հայերից ոմանք նորից վերընտրեցին:
1. Կապիտուլյացված Նիկոլը ոչ մի տեղ որևէ ծրագրային ելույթ չպետք է ունենա, որովհետև ինչ էլ խոսի՝ իր իսկ պատճառով ստեղծված իրականության ֆոնի վրա, էլ ավելի նսեմացված ու խղճուկ է երևալու Հայ ժողովրդի կերպարն աշխարհում: Այդ օրը Նիկոլը մեկ բան ունի անելու. առավոտյան ռազմական ղեկավարության հետ գնալ Եռաբլուր պանթեոն, խոնարհվել Զորավար Անդրանիկի, Վազգեն Սարգսյանի, Մոնթե Մելքոնյանի և մյուս նվիրյալների շիրիմներին, ու ներողություն խնդրել կործանած համազգային երազների, ձախողած պայքարի և հարյուր հազարավոր կոտրված սրտերի համար: Իսկ Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում մեղքերի թողության մոմ վառի՝ առ Աստված աղոթքով:
2. ՔՊ-ական նախարարների, պատգամավորների, մարզպետների, գործարարների համար սեպտեմբերի 21-ը տանից դուրս չգալու լավագույն օրն է: Թող մնան իրենց տներում և ողջ օրը մտորեն (եթե ունակ են), թե ի՞նչ կապ ունեն իրենք Հայաստանի և Հայ ժողովրդի հետ, ինչպե՞ս և ինչո՞ւ այս ողբերգությունը բերեցին պետության վրա: Թող փորձեն հասկանալ թե ի՞նչ է իրական անկախությունը, ի՞նչ են ժառանգել և ի՞նչ են փոխանցելու, և վերջապես որտե՞ղ են անցկացնելու իրենց կյանքի մնացած դժգույն օրերը: Որովհետև իրենց կյանքի գունագեղ օրերն ավարտվելու են:
3. Հայ ժողովրդի համար այս սեպտեմբերի 21-ը պետք է վերածվի ոգեկոչման, խելքի գալու, վերակենդանանալու, վերածնվելու, վերապրելու և Ազգային ինքնությունը վերարժևորելու օրվա: Պետք է անցնել մեր ակախությունը խորհրդանշող բոլոր վայրերով՝ Ազատության հրապարակ, Եռաբլուր պանթեոն, Սարդարապատի հուշահամալիր, Հաղթանակի զբոսայգի, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիներ և Հանրապետության հրապարակ: Անցնել՝ խորհելով, երազելով, համախմբվելով, միմյանց նկատմամբ հարգանքով և մեր նահատակների հիշատակի առջև խոնարհումով:
Մեր երկիրը, ժողովուրդը, Ազգը, Հայրենիքը և անկախությունը պետք է վերածնվի: Այլընտրանք չունենք:
 
 
 
Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Բաց դռների մոտեցումը Ընկերության որդեգրած թափանցիկության քաղաքականության մաս է կազմում և ԶՊՄԿ ՓԲԸ-ն ակտիվացնելու է Ընկերության գործունեությանը ծանոթանալ ցանկացողների հետ շփումը Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը «Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները