Զինվորների վրանում հրդեհ է բռնկվել, պատճառը՝ վառարանն է եղել

Այս գիշեր հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Տեղ համայնքի՝ սահմանամերձ հատվածում տեղակայված հայկական դիրքերից մեկում, ինչի հետևանքով սկսել են պայթել նռնակներն ու փամփուշտները։ Պատճառը՝ ժամկետային զինծառայողների վառած վառարանն է եղել՝ ցրտից պաշտպանվելու համար։ 

Տեղ համայնքի ղեկավարի տեղակալ Գագիկ Էլյազյանը ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում բացատրեց, որ հրդեհ եղել է, բայց պայթյուն՝ ոչ, քանի որ պատրոնը 100-ից ավել ջերմաստիճան պետք է վերցնի, որ պայթի, իսկ հրդեհը շատ փոքր է եղել: «Միայն վրանի մի հատվածն է վառվել, քանի որ քամին կրակը տարուբերել է: Այդքան էլ վտանգավոր բան չի եղել, ուղղակի երեխան մի քիչ անուշադիր է եղել»,- նշեց տեղակալը:

Գագիկ Էլյազյանը ասաց նաև, որ վրանների վիճակը այդքան էլ վատ չէ, պարզապես կան տեղեր, որ արդեն ցրտել են, զինվորներն էլ թթի ցախեր են վառում:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք այդ զինվորներին տրվել է նոր վրան, Գագիկ Էլյազյանը պատասխանեց. «Չէ, չեն տրվել դեռ, այդ վրանները ոչ թե այնտեղ գիշերելու համար են, այլ պարզապես տղաները այդտեղ սնվում են, իսկ գիշերում են դոմիկներում»,- ընդգծեց նա:

Մեր հաջորդ հարցից պարզ դարձավ, որ տնակներում ևս դեռ չկա որևէ ջեռուցում. «Տնակներում ոչինչ չի վառվում, տաքացուցիչներ առայժմ հատկացված չեն, զինվորները դեռ չեն անցել զինվորական տաք հագուստի, եթե անցնեն ու ցրտերն էլ հասնեն էն աստիճանի... երևի ձմեռային հագուստի ժամանակ մի բան կմտածեն զինվորներին տաքացնելու համար»,- եզրափակեց Տեղ համայնքի ղեկավարի տեղակալը:

Լրահոս
Գարիկ Սարգսյանը նույն բախտին կարժանանա. «Հրապարակ» Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վանո Սիրադեղյանը կտակում գրել է, թե որտեղ հուղարկավորեն իրեն Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռոնալդուն՝ եվրագավաթների բացարձակ ռեկորդակիր Լավ լուր Սյունիքից Տիգրան Կարապետյանը հիվանդանոցում է. վիճակը ծանր է «Ժողովուրդ». Նոյեմբերի 3-ին թեժ է լինելու. առաջին դեմքերը կգան խորհրդարան Զանգահարել են ռազմաբազա եւ հայտնել, որ տարածքում ռումբ կա տեղադրված․ արտակարգ դեպք Գրիգոր Դանիելյանի կինը՝ Հռիփսիմեն այնքան է նիհարել, որ նրան հազիվ կճանաչեք Երկար ժամանակով գազ չի լինելու Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերում Սյունիքի մարզի որոշ հատվածներում կդադարեցվի ջրամատակարարումը Լարված իրավիճակ` 7-րդ Մասիվում. քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է եղել (տեսանյութ) Զանգեզուրի միջանցքի հարցում հասնում ենք մեր ուզածին․ Ալիև ԱԱԾ-ն սահմանված ժամկետում հարցադրումներիս չի արձագանքել.Տիգրան Աբրահամյան Չե՞ս ջոկել, որ չեմ լռելու ու քո վերջը ամեն կերպ մոտեցնելու եմ, грёбанный евнух.Արմեն Աշոտյանը`Փաշինյանին Ավինյանը մասնագիտական կարողություններ չունի ԶՊՄԿ–ն ղեկավարելու համար .Վահե Հակոբյան ՊՇՌ թեստի բացասական սերտիֆիկատ չեն ներկայացնի նաև մինչև 18 տարեկան աշխատողները. ԱՆ Որ ընկերություններն են գլխավորում 1000 խոշոր հարկատուների ցանկը Միջազգային համաժողով. ինչպե՞ս Հայաստանում զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը Արցախից տեղեկացնում են Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա. Սպասվում է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ միջկառավարական հանձնաժողովի հերթական հանդիպումը Դոլարի և ռուբլու փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ Խոշոր վթար Երևանում. տուժածների մեջ է գերությունից փրկված Մարալ Նաջարյանը
Ամենադիտվածը