Լրահոս
Կարևոր

«Ջուջուլակերներն» ու պետության վախճանը. մեղքը նախկինների վզին փաթաթելու նուրբ արվեստը

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի հայտնի հարյուր փաստերի մեջ, իհարկե, դուք չեք գտնի մի ակնհայտ, չափազանց անխնամ կերպով թաքցվող փաստ՝  «Հայկական ժամանակ»-ի խմբագրականները շարունակում է գրել ժողովրդի վարչապետը, թերևս լավ իմանալով, որ մեկ ուրիշի հանձնարարելու դեպքում, ինչպես փաշինյանական ամբողջ թիմում, այդ մի գործն էլ են «պրավալ» տալու...

Եվ այսպես, օրեր առաջ իր խմբագրականում Փաշինյանը դժգոհում է նախկին իշխանություններից, որ նրանք խոսում են ոչ թե այն մասին, թե ինչ լավն են (էին) իրենք, այլ այն մասին, թե ինչ վատն են գործող իշխանությունները...

Սա ասում է մի մարդ, ում թե ընդդիմադիր, թե իշխանական գործունեությունը ամբողջովին կառուցված է եղել հակադրության, ատելության և թշնամական դիսկուրսի վրա...

Փաշինյանը մի բան կամ չի հասկանում, կամ չհասկանալու է տալիս, որ որպեսզի նախկին իշխանությունների և նրանց սատարող ուժերի դիսկուրսը ծավալվի այլ հարթության մեջ, ինքը և իր իշխանությունը առնվազն մի քիչ, մի չնչին տոկոս պետք է լավը լինեին նախկիններից...

Համաձայնվենք, որ շատ կոմֆորտ է հագնել նախկինների կարած և քո կողմից ամենավերջին լուտանքների արժանացած սահմանադրական կոստյումը, եռապատկել «ախռանիկների» ու աղախինների բանակը, քառասունհինգ հազար դոլարանոց վարսավիր պահել, բառացիորեն սեռական բռնության ենթարկել սահմանադրական ինստիտուտներն ու արդարադատությունն ընդհանրապես և մի հատ էլ մուննաթ գալ՝ նախկինները ասում են՝ դու լավը չես... Եղբայր, դու ախր անընդհատ ավելի վատն ես դառնում, ու հենց այդտեղ ես նախկիններին քո վրա մուննաթ գալու բարոյական իրավունք տալիս...

Հոդվածի հեղինակը, ըստ էության, չի էլ կարողանում փախչել իրականությունից և ֆիքսում է. «Ուշագրավն այն է, որ այս քննադատությունները հիմնականում տեղին են։ Այո, իսկապես էլ՝ նախկին իշխանությունների օրոք ու նրանց մասնակցությամբ տեղի ունեցած ահռելի թալանի միայն մի չնչին մասն է վերադարձվել, ռուսներն իսկապես էլ միջազգային գների անկման ֆոնին թանկացնում են գազը՝ վստահ լինելով, որ դա սոցիալական խնդիրներ կառաջացնի, Ադրբեջանն էլ մեզանից անընդունելի զիջումներ է ակնկալում ու սպառնում պատերազմով»...

Թալանի մասով. այդ դուք եք տասնամյակներ շարունակ հրապարակ նետել թեզը՝ ժողովուրդ, դուք վատ եք ապրում, որովհետև ձեզ թալանել են, տվեք մեզ իշխանություն և մենք կոպեկ - կոպեկ այդ փողերը հետ կբերենք և դուք տանը, հեռուստացույցի առաջ փռված, կսկսեք առոք - փառոք ապրել... Տասնամյակների ձեր գեներացրած ատելությամբ գալով իշխանության՝ հասկացաք, որ աղքատությունը պողոսների գլխի մեջ է, իսկ այդ պողոսները ձեզնից ոչ թե ռեալ գործ էին ուզում, այլ ձեր միֆականացրած «թալանյալ» միլիարդները, որը, ինչպես տեսաք, չկա...

Յուրաքանչյուր, այդ թվում ձեր իշխանության մեջ ատկատներ, ապօրինի հարստացում և կոռուպցիա, անշուշտ, կա, բայց ձեր երազած թալանը չտեսնելով, հասկացաք, որ ամբողջական «պրավալ» եք գնում...

Ինչ վերաբերում է ռուսական գազին, ախր բացեիբաց խոստովանում ես, որ դա քո մեղքն է, քո փնթի, տնավարի արտաքին քաղաքականության, կամ, ավելի շուտ, դրա բացակայության արդյունքը...
Տարիներ շարունակ նույն նախկիններին մեղադրում էիր՝ գազը թանկ եք ծախում, հայ - հարայ, թալանում եք, ու ինչ պարզվեց՝ թե խաղ էին կանչում, թե ջանգյուլում երգում՝ գազը չէր թանկանում, Ռուսաստանն էլ ստաբիլ հարաբերություն էր պահում Հայաստանի հետ...

Հիմա՝ ումից ես նեղանում, Նիկոլ Վովայիչ... Ընդդիմադիր հռետորաբանությամբ ու ամեն ինչը նախկինների վրա գցելու փնթի գործելաոճով ամեն ժամ դու պետությունը «վարի ես տալիս», ու վատն այն է, որ դա անում ես՝ գիտակցելով, որ դու և քո թիմը կատարյալ ձախողված եք բոլոր ոլորտներում...

Իսկ էն փնթիների ոհմակը, որ քո ջուջուլակերների դասն է գոյացրել, մի օր քեզ քարշ է տալու կառափնարան...

Հուսանք՝ քաղաքական կառափնարան...

Տիգրան Միրզոյան

Ինչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանTeam Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումներըԱնվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԱլիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ Կարապետյան102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանԸնտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներինՊետության ճակատագիրը չի կարելի դարձնել անպատասխանատու փորձարկումների խաղալիք․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունը պատկանում է ժողովրդին, և նա խոսքն արդեն ասել է․ Նարեկ ԿարապետյանՏեսեք՝ ինչ է տեղի ունենում, երբ Նարեկ Կարապետյանը կառավարությունից պահանջում է պարզաբանել՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի պետական բյուջեի պակասուրդի հետ. տեսանյութՀայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներովՖասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներԽաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն հայտարարում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի տեղափոխման ծառայությունների մրցույթՄեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ինՁայնագրության մեջ իսպառ բացակայում է որևէ հանցակազմ. Ավետիք ՉալաբյանԴուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ ՎարդևանյանՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՄոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴՆախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինՓաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԱյս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՍահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութ