Օրինական կարգավիճակ չունեցող հայերը ՌԴ-ում խնդրի առջև են կանգնել. «Ժողովուրդ»

Օրինական կարգավիճակ չունեցող հայերը ՌԴ-ում խնդրի առջև են կանգնել

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներն ընկել են անհարմար դրության մեջ. պատճառը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հունիսի 15-ի՝ Ռուսաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի կարգավորման ժամանակավոր միջոցառումների մասին հրամանագիրն է։

Խոսքը օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց մասին է, որոնք Ռուսաստան են մեկնել մինչեւ նախորդ տարվա մարտի 15-ը, այդ թվում եւ նրանց, որոնք այս տարվա հունիսի 16-ի դրությամբ չունեն ՌԴ-ում մնալու օրինական հիմքեր։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ քաղաքացիներին իրավական իրավիճակի կարգավորման վերաբերյալ հնարավորություն է տրվել մինչեւ այս ամսվա վերջ դիմում ներկայացնել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տարածքային մարմիններ:

Այս պատճառով Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը կոչ է անում երկրում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին մինչեւ սեպտեմբերի 30-ը կարգավորել իրենց օրինական կարգավիճակը, հակառակ դեպքում հոկտեմբերի 1-ից դադարելու է գործել այս հրամանագրով սահմանված՝ միգրացիոն օրենսդրության խախտմամբ Ռուսաստանի տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց՝ Ռուսաստանից հարկադիր հեռացման վերաբերյալ միջոցների կիրառման ժամանակավոր արգելքը, իսկ հետագայում՝ մուտքի արգելքի, ինչպես նաեւ երկիր մուտք գործելը չթույլատրելու, ժամանակավոր կեցության ժամկետի կրճատման որոշումները:

Սա նշանակում է, որ ՀՀ այն քաղաքացիները, որոնք մինչեւ սեպտեմբերի 30-ը չեն կարգավորի իրավական կարգավիճակը, հետ կվերադառնան Հայաստան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս
Ուսուցիչներն ատեստավորման միջոցով կկարողանան բարձրացնել իրենց աշխատավարձը. վարչապետ Ինչ եղանակ է սպասվում. պարզաբանում է Գագիկ Սուրենյանը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Գարիկ Սարգսյանը նույն բախտին կարժանանա. «Հրապարակ» Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վանո Սիրադեղյանը կտակում գրել է, թե որտեղ հուղարկավորեն իրեն Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռոնալդուն՝ եվրագավաթների բացարձակ ռեկորդակիր Լավ լուր Սյունիքից Տիգրան Կարապետյանը հիվանդանոցում է. վիճակը ծանր է «Ժողովուրդ». Նոյեմբերի 3-ին թեժ է լինելու. առաջին դեմքերը կգան խորհրդարան Զանգահարել են ռազմաբազա եւ հայտնել, որ տարածքում ռումբ կա տեղադրված․ արտակարգ դեպք Գրիգոր Դանիելյանի կինը՝ Հռիփսիմեն այնքան է նիհարել, որ նրան հազիվ կճանաչեք Երկար ժամանակով գազ չի լինելու Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերում Սյունիքի մարզի որոշ հատվածներում կդադարեցվի ջրամատակարարումը Լարված իրավիճակ` 7-րդ Մասիվում. քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է եղել (տեսանյութ) Զանգեզուրի միջանցքի հարցում հասնում ենք մեր ուզածին․ Ալիև ԱԱԾ-ն սահմանված ժամկետում հարցադրումներիս չի արձագանքել.Տիգրան Աբրահամյան Չե՞ս ջոկել, որ չեմ լռելու ու քո վերջը ամեն կերպ մոտեցնելու եմ, грёбанный евнух.Արմեն Աշոտյանը`Փաշինյանին Ավինյանը մասնագիտական կարողություններ չունի ԶՊՄԿ–ն ղեկավարելու համար .Վահե Հակոբյան ՊՇՌ թեստի բացասական սերտիֆիկատ չեն ներկայացնի նաև մինչև 18 տարեկան աշխատողները. ԱՆ Որ ընկերություններն են գլխավորում 1000 խոշոր հարկատուների ցանկը Միջազգային համաժողով. ինչպե՞ս Հայաստանում զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը Արցախից տեղեկացնում են
Ամենադիտվածը