Ժողովրդավարություն գոչելով՝ նա հանձնեց Արցախը, խաղաղության պոռալով՝ հանձնում է Հայաստանը. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային աննկարագրելի թույլ էր։
 
Ալիեւի երեկվա ստերին, մանիպուլյացիաներին, աքլորացած լտկիությանը պատասխանելու, իրականությունը ներկայացնելու, Արցախյան պատերազմի մասին ողջ ճշմարտությունը բացահայտելու փոխարեն մենք ականատեսը եղանք երերուն խոսքի։
 
Ալիեւից հետո նա պարզապես պարտավոր էր նորից տեսագրել իր ուղերձը, իսկ եթե սա նորն է, ապա պատկերացնում եմ, թե ինչ անողնաշարություն էր նախորդ տարբերակը։
 
Արցախյան պատերազմի հանգամանքների միջազգային հետաքննության պահանջ (ինչի մասին խոսում եմ անցյալ տարվա հոկտեմբերից), Արցախի դեօկուպացիա, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հայկական մշակութային եւ հոգեւոր կոթողների ոչնչացում, պետական մակարդակի քաղաքականության վերածված ադրբեջանական ֆաշիզմ, Թուրքիայի ուղղակի ներգրավում վերջին պատերազմին, Մերձավոր Արեւելքից գրոհայիններ…
Ոչ մի խոսք, ոչ մի ծպտուն, ոչ մի փաստարկ։
 
Դրա փոխարեն՝ «թավշյա հեղափոխություն» եւ «ժողովրդավար ընտրություններ» եւ «խաղաղության դարաշրջան»։
 
Ժողովրդավարություն գոչելով՝ նա հանձնեց Արցախը։ Խաղաղության պոռալով՝ հանձնում է Հայաստանը։
 
Եւ այսքանից հետո ձեզ թվում է, որ աշխարհում մեզ հարգու՞մ են կամ պիտի հարգե՞ն։
 
Երեկ կանխատեսում էի, որ կապիտուլյանտը այսօր հեզաճկուն պորտապար է պարելու։ Ճիշտ էի։
Լրահոս
Բացառված չէ Հայաստանի վրա թուրքական հարձակումը, Հայաստանի սահմանին 150.000 զինվոր է տեղակայվել ․ ՌԴ ԶՈՒ գնդապետ Սեմյոն Բաղդասարով Մենք նոր ծրագիր ունենք UN Armenia - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ. Նարինե Մանուկյան Ինչո՞ւ է նորից ջղաձգվում Ալիևը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես տապալվեց Սղնախի բեկումնային օպերացիան. 3 օր անց գրավվեց Շուշին. hetq.am Ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը նոյեմբերից կբարձրանա 30-50 %-ով. Փաշինյան Շոուն շարունակվում է. Արմեն Աշոտյան Ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հրթիռային հարձակման ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Աշտարակի կամրջի տակից փրկարարները դուրս են բերել 2 օր որպես անհետ կորած որոնվող 17-ամյա աղջկա դին. հայտնաբերվել է երկտող, որում գրված է. «Ես գնում եմ այնտեղ, որտեղ ինձ սպասում են» Ուսուցիչներն ատեստավորման միջոցով կկարողանան բարձրացնել իրենց աշխատավարձը. վարչապետ Ինչ եղանակ է սպասվում. պարզաբանում է Գագիկ Սուրենյանը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Գարիկ Սարգսյանը նույն բախտին կարժանանա. «Հրապարակ» Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վանո Սիրադեղյանը կտակում գրել է, թե որտեղ հուղարկավորեն իրեն Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռոնալդուն՝ եվրագավաթների բացարձակ ռեկորդակիր Լավ լուր Սյունիքից Տիգրան Կարապետյանը հիվանդանոցում է. վիճակը ծանր է «Ժողովուրդ». Նոյեմբերի 3-ին թեժ է լինելու. առաջին դեմքերը կգան խորհրդարան Զանգահարել են ռազմաբազա եւ հայտնել, որ տարածքում ռումբ կա տեղադրված․ արտակարգ դեպք Գրիգոր Դանիելյանի կինը՝ Հռիփսիմեն այնքան է նիհարել, որ նրան հազիվ կճանաչեք Երկար ժամանակով գազ չի լինելու Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերում Սյունիքի մարզի որոշ հատվածներում կդադարեցվի ջրամատակարարումը
Ամենադիտվածը